Լոռիում նման հարց է՞ դրվել, Մալաթիայում նման հարց կա՞ր.Ստյոպա Սաֆարյան
«Ազատ դեմոկրատներով» առաջադրված թեկնածու Ստյոպա Սաֆարյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում նկատում է,որ այս ընտրություններն էլ առանց կեղծիքների չեն եղել՝ նկատվել է կրկնաքվեարկություն, ուղեկցորդներ են եղել շատ շատերի հետ, ովքեր հսկել են, թե ով և ինչպես է քվեարկել: «Այդ պատճառով էլ ես սա չեմ կարող համարել ընտրություն, եղել է ընտրություն փողի և ավելի շատ փողի միջև»: Բոլորովին այլ կարծիք ունի ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը. «Ժողովուրդն ասաց, որ ինքը եվրոպացի չէ»: Այս ընտրություններն ազատ էին ու արդար, մի քայլ էլ առաջ էին նախորդներից,ասում է նա,ինչին Ստ.Սաֆարյանը հակադարձում է. «Լոռիում նման հարց է՞ դրվել, Մալաթիայում նման հարց կա՞ր»,-արձագանքեց Ս. Սաֆարյանը: Լեռնիկ Ալեքսանյանն ասաց՝ ինքն անձամբ դեմ է ընտրակաշառքին, սակայն կաշառքն ու բարերարությունը պետք է տարբերել միմյանցից: «Այսօր ժողովրդի այս կեցվածքի համար նյութականն է պետք: Ես մտահոգ եմ, որ ժողովուրդն ավելի շատ սպասելիք ունի փող ունեցողից, քան քաղաքական գործչից»,-ասաց նա: Մարդիկ, ովքեր հեղինակություն էին իրենց տարածքներում, ձայներ չտարան,ասաց ՀՀԿ-ականը: «Ով շատ փող է ունեցել, շատ էլ ձայն է ստացել»,-հակադարձեց Ս. Սաֆարյանը: Սոնա Դավթյան
