«Ծախվելու համար քաղաքական ուժերն իրենց պետք է մեղադրեն».սոցիոլոգ
Հանրության մոտ 80 տոկոսը, մի քիչ ավելի, մի քիչ պակաս, մտածում են, որ քաղաքական գործիչներն ավելի շատ մտածում են իրենց կուսակցական առաջնորդի մասին, ոչ թե հասարակության: Պետությունը ավելի շատ մտածում է հարուստների, ոչ թե հասարակության մասին, որ ՀՀ-ի զարգացմանը խոչընդոտում են հենց հարուստները: Սա նշանակում է, որ ՀՀ բնակչության 80 տոկոսն իրեն օտարված է զգում պետությունից,այսօր հրավիրված ասուլիսում ասաց սոցիոլոգ Սամվել Մանուկյանը: Հասարակությունը շատ լավ գիտի`հետընտրական զարգացումներն ավարտվում են ոչնչով,ասաց նա: «Մարդիկ շատ լավ գիտեն, որ նախընտրական խոստումները չեն կատարվում, ուստի, իրենց համար էական է, թե ի՞նչ են անում հիմա քաղաքական ուժերը կամ թեկնածուները:Ժողովուրդը շատ լավ տեսնում է, որ կուսակցությունները զբաղված են քաղաքական առեւտրով: Ի՞նչ է, դա միայն իրե՞նց մենաշնորհն է: Այդ պատճառով ժողովրդին ասել`գնացին, ծախվեցին, եւ այլն, չի կարելի: Ասեք նաեւ ինքներդ ձեզ»,ասաց նա:
