Ահաբեկչությունը կորցրել է վերացական բնույթը.Մեդվեդև
RIA Novosti-ն հայտնում է ,որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Մյունխենի անվտանգության կորֆերանսում ելույթի ժամանակ հայտարարել է,որ ահաբեկչությունը և ծայրահեղականությունը կորցրել են վերացական բնույթը, այդ սպառնալիքը դարձել է իրականություն տարբեր երկրների միլիոնավոր մարդկանց համար: «Այն տրանսսահմանային մարտահրավերներն ու սպառնալիքները, որոնք մեզ բոլորիս թվում էին հաղթահարված, առաջ են եկել նոր ուժով: Իսկ նոր սպառնալիքները, այդ թվում՝ ահաբեկչությունը և ծայրահեղականությունը կորցրել են վերացական բնույթը, ինչպիսին էին դրանք երեկ մեծամասնութան համար: Այժմ դա իրականություն է տարբեր երկրների միլիոնավոր մարդկանց համար, այն, ինչի մասին ասաց գործընկեր Վալսը (Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալս), դա ամենօրյա սպառնալիք է:Ամեն օր կարող է ինքնաթիռներում տեղի ունենալ պայթյուն կամ սրճարաններում՝ կրակոցներ: Այսօր տնտեսական, սոցիալական և ռազմական մարտահրավերները փոխադարձաբար ուժեղացնում են մեկը մյուսին»,- ասել է Մեդվեդևը:
