BBC-ն՝ Հայաստանի և երկրի տեսարժան վայրերի մասին
Բրիտանական BBC-ն հոդված է հրապարակել «Աշխարհի առաջին քրիստոնյա երկի՞րը» վերնագրով, որտեղ հոգևոր տեսանկյունից մանրամասն անդրադարձ է կատարվում Հայաստանին: 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանը Եվրոպայի ամենափոքր պետություններից մեկն է: Բայց երկիրը զգալի տեղ է զբաղեցնում հոգևոր պատմության մեջ. պատմաբանների մեծ մասը հավատացած է, որ 301թ. Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որը պաշտոնապես ընդունեց Քրիստոնեությունը որպես պետական կրոն: Այսօր հայերի 95 տոկոսը քրիստոնյա է՝ գրում է BBC-ն: Հոդվածում նշվում է, որ թեև Հայաստանը Եվրոպայի ամենափոքր երկրներից է, սակայն այն առաջինն է ընդունել Քրիստոնեությունը որպես պետական կրոն 301-ին թվականին, և մանրամասն ներկայացնում է Հայ Առաքելական եկեղեցու առաջին առաջնորդ Գրիգոր Լուսավորչի և Տրդատ 3-րդ-ի պատմությունը: Հոդվածն անդրադարձել է նաև Հայաստանի նախաքրիստոնեական ժամանակաշրջանին՝ հիշատակելով Գառնու հեթանոսական տաճարը որպես եզակի կառույց, որը պահպանվել է Քրիստոնեության ընդունումից հետո: Պատմելով Գառնու տաճարի մասին՝ BBC-ն հաղորդում է, որ տաճարը կառուցվել է հայկական դիցաբանության Արևի որդու համար: Երբ Տրդատը Քրիստոնեությունը ճանաչեց պետական կրոն, հեթանոսական շատ տաճարներ քանդվեցին, բայց Գառնին այն քչերից է, որ կանգուն է մինչ օրս: Այսօր այն հայկական հեթանոսության խորհրդանիշ է, տարեկան ունենում է ավելի քան 136 հազար այցելու: Գառնին հայկական զբոսաշրջության ամենահայտնի վայրերից է: Նյութում ներկայացված է նաև Գեղարդի վանքի պատմությունը: BBC-ն անդրադառնում է նաև Հայաստանի հոգևոր մայրաքաղաք Վաղարշապատին՝ մասնավորապես Սբ Գայանե եկեղեցուն, որը կառուցվել է 603 թվականին և ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Ինչպես նաև հոդվածում շատ պատկերավոր ներկայացված է Խոր Վիրապի, Գեղարդի, Զորաց քարերի, հայկական խաչքարերի՝ մասնավորապես Նորատուսի պատմությունը՝ ընդգծելով դրանց մշակութային արժեքը: Հոդվածում Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Քարահունջը համեմատվում է Անգլիայի Սթոունհենջի հետ. նշվում է, որ Քարահունջը կարող է համարվել աշխարհի ամենահին աստղադիտարանը:
