Վարչապետը հանձնարարեց մեկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել ոլորտային զարգացման հինգ տարվա ծրագրեր
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց կառավարության ծրագրով նախատեսված միջոցառումների և գերակա ծրագրերի կատարման հաշվետվության մասին: «2016 թվականի հոկտեմբերի 25-ին ՀՀ Ազգային ժողովը հավանույթուն տվեց մերկողմից մշակված կառավարության ծրագրին, հաշվի առնելով, որ կարճաժամկետ միջացառումների համար ժամկետն ավարտվել է և առկա է նոր միջոցառումների ու գերական խնդիրների մշակման անհրաժեշտություն»,- ասաց վարչապետը։ Նա Հանձնարարեց գործադիրի մարմիններին` մեկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմին ներկայացնել 5 տարվա գործողությունների ծրագիր` մանրամասնելով գերակա խնդիրները, ուղղությունները` հստակ նշելով դրանց իրականացման հստակ ժամկետները: Կառավրության ղեկավարը գործադիրի անդամներին հանձարարեց հանրությանը այս քայելրի ուղղությամբ պարբերաբար տեղեկատվություն տրամադրել։
