Հայաստանը հետընտրական շոկի մեջ է. վտանգավոր նախադեպ իշխանությունների համար

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանը հետընտրական շոկի մեջ է: Ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո նորություններն ու նոր իրավիճակներն այնքան շատ են, որ հանրությունը դեռևս չի հասցրել ամբողջությամբ ընկալել դրանք: Կատարվածից ուշքի չեն գալիս նաև քաղաքական ուժերը: Խորհրդարան անցած և չանցած ուժերի համար շոկն ապահովել է ռեյտինգային ընտրակարգը: Այն արդյունքները, որ գրանցել են միևնույն կուսակցությունից առաջադրված թեկնածուները, հատուկ ուսումնասիրության նյութ են հենց կուսակցությունների համար: Դրանք, թերևս, ներքին վերադասավորումների առիթ կդառնան: Ընդդիմադիր ուժերի հետընտրական հայտարարությունները նույնպես կաշկանդված են նույն ռեյտինգային ընտրակարգի պատճառով: Դժվար է ընտրություններում գրանցած փոքր տոկոսը ընտրակեղծիքների վրա բարդել, երբ քո ռեյտինգային թեկնածուն իր տեղամասում հավաքել է 800 ձայն, բայց մրցակից ընդդիմադիր ուժի թեկնածուն`4000 ձայն: Դա նշանակում է, որ տվյալ տարածքում կար 4800 ընտրող, որի վրա չէին ազդելու ընտրակաշառքը, վարչական ռեսուրսն ու ահաբեկումները: Ստացվում է, որ այդ 4800-ից 4000-ի համակրանքը կարողացել է շահել մրցակից ընդդիմադիր թեկնածուն: Եթե նա կարողացել է, ուրեմն դու էլ կարող էիր, և եթե դա տեղի չի ունեցել, ուրեմն խնդիրը քո մեջ է: Ընտրությունների արդյունքները ամենացավոտն ընդունել են «Հայ ազգային կոնգրես»-ն ու «ՕՐՕ»-ն: Առաջինի դեպքում նախընտրական ողջ ռազմավարությունը սկսվում և ավարտվում էր Լևոն Տեր-Պետրոսյանի հեռուստատեսային երկու հարցազրույցներով: Սույն դաշինքում համոզված էին, որ նա քաղաքական հաշվարկներում չի սխալվի, և եթե այս փուլում ռազմավարության հիմքում դրել է ղարաբաղյան հարցը, ուրեմն մի բան գիտի և աշխարհաքաղաքական կենտրոններին հասցեագրված նրա ուղերձները նշանակետին կհարվածեն: Առաջին նախագահն իհարկե հրաշալի հարցազրույցներ տվեց, որոնք կարելի է էսթետիկական հաճույքի համար ժամանակ առ ժամանակ դիտել, բայց դրանք ընտրողների համար արժեք չունեին: Ինչ վերաբերում է «ՕՐՕ» դաշինքին, ապա այստեղ էլ ամբողջ էներգիան կուտակում էին նախընտրական կամ հետընտրական ցնցումների սցենարների համար, իսկ քարոզչական գործողությունները ընդամենը այդ ցնցումների նախապատրաստական աշխատանքները քողարկելու նպատակ ունեին: Ի սկզբանե նրանք ոչ թե խոսում էին ընտրողների հետ համակրանք շահելու և ձայն ստանալու համար, այլ քաղաքացիներին տաքացնում էին անհրաժեշտ պահի բռնկում ապահովելու հույսով: Եթե այս դաշինքում «Սասնա ծռերի» գործողություններին քաղաքացիների արձագանքը լուրջ վերլուծության ենթարկած լինեին, պետք է որ հասկանային, որ քաղաքացիները չէին տաքանալու և բռնկում չէր լինելու, նույնիսկ, եթե Սամվել Բաբայանը մնար ազատության մեջ: Հետընտրական շոկից զերծ չէ նաև հանրությունը, որի մի մասը հավատաց իր քվեին, ընտրեց և երկար տարիների ընդմիջումից հետո կարող է հաղթանակի համար շնորհավորել նրան, ում ինքն ընտրել է: Մյուս մասն էլ կողքից տեսավ, որ կարող է նաև նման բան լինել և հիմա ափսոսում է, որ ինքն էլ ընտրության և հաղթանակի բերկրանքի մասնիկ չի դարձել: Այս ամենին չի կարող անհաղորդ մնալ նաև իր ձայնը 10 հազար դրամով վաճառած քաղաքացին, որն առնվազն կսկսի կասկածել`ճիշտ է անում, թե սխալ: Ամենամեծ շոկը, սակայն, իշխանություններինն է, որովհետև թեկուզ 7.7 տոկոսով իսկական ընտրությունը շատ վտանգավոր նախադեպ կարող է լինել»:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Այո՛, Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել մեր ժողովրդին. Սերժ Սարգսյան Շատ շուտով մեծ պատասխանատվություն ենք վերցնելու մեզ վրա. Սամվել Կարապետյան (video) Եռակողմ հայտարարության 9-րդ կետը ՀՀ տարածքի որեւէ հատվածի կառավարման արտապատվիրակման մասին չէր Ստեփանակերտի Ս. Աստվածամոր մայր տաճարի ավերումը մշակութային արժեքների պաշտպանվածության խախտում է Նիկոլ, հին ցավին գումարեցիր նորը, առաջին հայրենազրկմանը գումարեցիր երկրորդը․ Աշոտյան Եթե լսումներ չկազմակերպեն անհետ կորածների հարցով, տեղի կունենա բողոքի ակցիա․ «Հրապարակ» Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Գլոբալ առաջընթացն ու Հայաստանի կաղացող իներցիան. «Փաստ» Կանխատեսվում է նորմայից ցածր ջերմաստիճան Ալեն Սիմոնյանի խոստովանությունը Թուրքիայում. «Հրապարակ» ԱԺ-ում նոր մարմին կստեղծվի, որում կընդգրկվեն իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները. Հրապարակ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Այս գազանային ոճրագործությունը որևէ արդարացում չունի և հատուցում է պահանջում․ հատուցումը գալու է Ամեն օր նման մի առիթ տալիս է. «Փաստ» Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ավտոմեքենան ձորն է ընկել․ կա տուժած «Ջահերով երթը» տանել չեն կարողանում մեր «խաղաղասեր հարևանները». Վարուժան Գեղամյան Սպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Տեղի կունենա բողոքի ակցիա․ «Հրապարակ» ԱԺ-ում նոր մարմին կստեղծվի, որում կընդգրկվեն իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները. Հրապարակ Ռուսաստանի հայերի միության նախագահի թեմայի շուրջ նոր զարգացումներ կան. «Հրապարակ» Ավագանուց մինչև տեսչության ղեկավարի տեղակալ․ ՔՊ-ական վերահսկողը. «Ժողովուրդ» 1.4 մլն դրամի ծաղկամաններ, 2.4 մլն դրամի վարագույրներ պետբյուջեի հաշվին. «Ժողովուրդ» Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am