Մեկ տարի անց. Ելքը` խոշոր պատերա՞զմ

Արցախի նախագահ Բակո Սահակյանն ուղերձ է հղել Ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ, որում հիշեցրել է, որ պաշտոնական Բաքուն կրկին փորձեց ուժի միջոցով լուծել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը, կործանել Արցախի անկախ պետականությունը, նոր ցեղասպանություն իրականացնել հայ ժողովրդի նկատմամբ: Ըստ Բ.Սահակյանի` ցավոք, հակառակորդի ստոր և սադրիչ գործողությունների հետևանքով ունեցանք անդառնալի կորուստներ: «Պարտություն կրելով ռազմի դաշտում՝ Ադրբեջանը չի հրաժարվել իր զավթողական ծրագրերից: Նա շարունակում է վարել հայատյաց քաղաքականություն, չի դադարում իրականացնել հարձակողական գործողություններ քաղաքական, տեղեկատվական, դիվանագիտական հարթություններում, գրեթե ամեն օր խախտում է զինադադարի ռեժիմը մեր սահմանների տարբեր հատվածներում: Նրա ղեկավարությունը չի թաքցնում, որ հետամուտ է ռևանշիստական քաղաքականությանը: Այսպիսի պահվածքը ոչ այլ ինչ է, քան ահաբեկչություն, ցեղասպան քաղաքականության հերթական հրեշավոր ու անմարդկային դրսևորում: Այս ամենը մեկ անգամ ևս հաստատում է մեր ժողովրդի համար դարավոր մի ճշմարտություն. մենք պետք է միշտ լինենք ուժեղ ու միասնական, ազգովի պաշտպանենք մեր ազատությունն ու անկախությունը և կերտենք արժանապատիվ ապագա գալիք սերունդների համար», ասել է Բակո Սահակյանը: Այսօր ոչ միայն չի բացառվում, այլև կանխատեսվում է մոտալուտ պատերազմ` ամենատարբեր մակարդակներով: Բոլորի համար պարզ է, որ բանակցային գործընթացը փակուղում է, իրավիճակից ելքը` կամ միջազգային հանրության կողմից ուժգին ճնշումներն են Ալիևի վարչակազմի նկատմամբ ու բանակցությունների շարունակումն ապահովելը, կամ` պատերազմը: Այլ տարբերակ չի մնացել: Իհարկե, միջնորդ երկրների ճնշումները կարող է նշանակել նաև որոշակի ժամանակ ստատուս քվոյի պահպանում, բայց սրան էլ կտրուկ դեմ է պաշտոնական Բաքուն: Մեկ տարի է անցել քառօրյա պատերազմից, իսկ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը կրկին սպառնալիքի տակ է: Միջազգային հանրությունը կարող է սպասել մինչև նոր պատերազմ բռնկվի կամ կարող է կիրառել դիվանագիտական շոկային թերապիա, նման գնահատականներով է հանդես եկել Chatham House բրիտանական հեղինակավոր վերլուծական կայքը` Լոուրենս Բրոերսի հոդվածում, որը ներկայացրել է Aravot.am-ը։ 2016թ. ապրիլյան իրադարձությունները, որոնք տեղի ունեցան արցախյան հակամարտության գոտում, այս տարի կարող են կրկնվել՝ գրում է հոդվածագիրը և հիշեցնում. ապրիլի 2-ին լրանում է հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ծավալված քառօրյա պատերազմի մեկ տարին, որը ավելի քան 200 մարդու կյանք է խլել: «Վիեննայում կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման հարցում զգալի առաջընթաց չգրանցվեց։ Բռնության միջադեպերը, որոնք կրկնվում են շփման գծի երկայնքում, սովորական երևույթ են դարձել, իսկ խաղաղ գործընթացը վտանգավոր դատարկության մեջ է»,- փաստում է վերլուծաբանը։ Բայց այսօրվա իրավիճակը մի քանի կետով տարբերվում է անցած տարվա իրավիճակից: «Եթե մենք շատ փորձագետների նման ընդունենք, որ անցած տարվա ապրիլին էսկալացիայի համար պատասխանատուն Ադրբեջանն է, ապա Բաքուն հիմա կարող է ցույց տալ, որ այն, ինչ նրանք համարում են խաղաղ գործընթացի վրա ազդեցության լծակի հիմնական աղբյուր, արդյունավետ չէ»,-գրում է հոդվածագիրը՝ նշելով, որ Ադրբեջանը այս դեպքում ցանկություն կունենա ցուցադրել իր նոր սպառազինությունը: Վերլուծական կենտրոնում կարծում են, որ հակամարտության սրացմանը կարող է հանգեցնել նաև տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև Ադրբեջանում, Հայաստանում, Արցախում ուժերի դասավորության փոփոխությունը: Հոդվածագիրն առանձին ուշադրություն է դարձնում նաև անցկացված հանրաքվեների վրա, որոնց արդյունքներով Հայաստանում հաստատվում են խորհրդարանական կարգեր, Ադրբեջանում՝ ընդլայնվում են նախագահի լիազորությունները, իսկ Արցախն անցում է կատարում սուպերնախագահական կառավարման ձևի: «Եթե ԵԱՀԿ- ն պատրաստ չլինի տեսնել ու կառավարել միջազգային երկրորդ խոշոր հակամարտությունն իր տարածքում, անհրաժեշտ կլինի շտապ կերպով զգալի միջազգային ջանքեր ձեռնարկել, որպեսզի ձևակերպվի ու ներկայացվի խաղաղության ռազմավարություն՝ որպես այլընտրանք։ Միջազգային հանրությունը հակամարտության կարգավորումից հետո պետք է երաշխիքներ տրամադրի. ով է ապահովելու ապագան հակամարտությունից հետո»,- գրում է վերլուծաբանը՝ նշելով, որ այս ամենը կպահանջի միջնորդական համալիր մոտեցում, որը ի վիճակի կլինի միանգամից լուծել մի քանի հարց, ինչն անհնարին է այսօրվա բանակցային ձևաչափի պայմաններում: Կպահանջվի զգալի ազդակ՝ անհրաժեշտ միջազգային ուշադրությունն ու ռեսուրսները կենտրոնացնելու համար այն հակամարտության վրա, որը հարմար է բոլորին։ Այդ դինամիկան կարող է սկսվել նոր խոշոր պատերազմի արդյունքում կամ նոր խոշոր բազմակողմանի նախաձեռնության արդյունքում, որը կանխում է, այլ ոչ թե խրախուսում բռնությունը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 118 անգամ
Լրահոս
Ավտովթար Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում․ վիրավոր կա Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով Չնայած թեմի առաջնորդի բացակայությանը՝ Գառնահովիտի Ս․ Գևորգ եկեղեցում նշվել է Ս․ Գևորգ զորավարի տոնը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը Ադրբեջանի և ՌԴ-ի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր Ռազմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին ՀԱՊԿ անդամ երկրների զnրախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զnրավարժություններին մասնակցելու համար Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Փեզեշքիանը օգնություն է առաջարկել Եմենում հակամшրտության կարգավորման գործում Հայտնի են հոկտեմբերի 25-ի ընտրություններին կուսակցությունների և դաշինքների համարները Սի Ծինփինն ու Թրամփը համամիտ են՝ Իրանը չպետք է միջուկային զենք մշակի Նիկոլը ճիշտ էր, երբ մեր խոսքը համարում է դատարկ կենացներ Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Իշխանությունը տրանսպորտ է հատկացրել Տիգրանաշենին՝ տեղեկանալով «Ուժեղ Հայաստան»-ի նախաձեռնության մասին Աթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից շենք է փլուզվել ՌԴ տիեզերագնացները ուղեծիր դուրս կգան «Crew Dragon»-ով. նրանց կազմում հայ կա Իշխանությունները փորձում են դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Դատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ «Հետք» Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են Պապիկյան Սուրո՛,ուշադիր լսիր՝Ադրբեջանի նախկին ՊՆ պաշտոնյան տեսե՞լ ես՝ ինչ է գրել քո մասին․Անդրեասյան (video) Սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am