«Պատժո՞ւմ են» Պուտինին. ո՞ւմ է ձեռնտու Սանկտ Պետերբուրգի ահաբեկչությունը

Երեկ դաժան ահաբեկչություն է տեղի ունեցավ Ռուսաստանում՝ Սանկտ Պետերբուրգի մետրոյի երկու կենտրոնական կայարաններում պայթյուն որոտաց: Ռուսաստանի Դատախազությունը «ահաբեկչություն» է որակել մետրոյի պայթյունը: Վերջին տվյալներով՝ ահաբեկչության հետևանքով զոհվել է 11, վիրավորվել 51 մարդ։ Վերջին անգամ Ռուսաստանում մետրոյում ահաբեկչական գործողություն իրականացվել էր 7 տարի առաջ Մոսկվայում: Քիչ անց ԶԼՄ-ները իրավապահ մարմինների անանուն աղբյուրներին հղում անելով` հայտնեցին, որ մետրոյի վագոնում պայթյունը, նախնական տվյալներով, կարող է իրականացրած լինել միայնակ մահապարտը։ Interfax-ի տեղեկություններով՝ տղամարդը թողել էր կրակմարիչի տեսք ունեցող պայթուցիկ սարքը «Պլոշչադ վոսստանիա» կայարանում, սակայն ռումբը չի գործել և ավելի ուշ վնասազերծվել է։ Նստելով մետրոյի վագոն՝ ենթադրյալ հանցագործը գործի է դրել պայթուցիկ սարքը «Սեննայա պլոշչադ» և «Տեխնոլոգիական ինստիտուտ» կայարանների միջև։ Ռուսական ԶԼՄ-ների տեղեկություններն էլ պակաս հակասական չէին: RIA Novosti-ն իր հերթին հայտնում է, որ պայթյունի էպիկենտրոնում հայտնաբերվել է ծագումով կենտրոնաասիացու դի, սակայն նրան մահապարտ-ահաբեկիչ անվանելը դեռևս վաղ է։ TASS գործակալությունն էլ իր հերթին հայտնում է, որ քննությունը ստուգում է հարձակմանը երկու կենտրոնաասիացու մասնակցությունը, ովքեր իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել տեսահսկման խցիկների արած տեսագրությունների ուսումնասիրումից հետո։ Այս տեղեկությունները դեռևս պաշտոնական հաստատում չեն ստացել։ Kommersant-ը, հղում անելով արժանահավատ աղբյուրի, հայտնում է, որ ռուսական հատուկ ծառայությունները տեղեկություն էին ստացել Սանկտ Պետերբուրգում պատրաստվող ահաբեկչության մասին։ Մինչև այս պահը որևէ խմբավորում չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը: Երեկ, մարդիկ հարցնում էին` գնացքի վագոնում ինքնաշեն պայթուցիկ սարքը գործի գցողը մահապա՞րտ էր, թե՞ ոչ: Քիչ անց, Ren tv հեռուստաալիքը հրապարակեց մետրոյում պայթյունի ենթադրյալ կազմակերպչի լուսանկարը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեսախցիկները ֆիքսել են պայթյունի ենթադրյալ կազմակերպչին: Ոչ հաստատված տվյալների համաձայն՝ պայթուցիկ նյութը գնացքի վագոնում թողել են պայուսակի մեջ: Ի դեպ, երեկ Սանկտ Պետերբուրգում էր նախագահ Վլադիմիր Պուտինը, որտեղ «Ազգային ճակատի» հավաքին էր մասնակցում, ելույթ էր ունենում: Դեպքի առիթով Պուտինն լրագրողներին ասել է․ - «Իրավապահ մարմիններն աշխատում են տեղում, և կանեն հնարավորը՝ պարզելու, թե ինչ է տեղի ունեցել»: Ավելի ուշ որոշ լրատվամիջոցներ փոխանցեցին, որ նա ցանկացել էր գնալ պայթյունի վայր, սակայն հատուկ ծառայությունները արգելել են՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Պուտինի խոսնակ Վլադիմիր Պեսկովը հերքել է այդ տեղեկատվությունը: Եվ ահա, քիչ անց մեկ այլ զարմանալի տեղեկատվություն ի հայտ եկավ: Սանկտ Պետերբուրգի ոստիկանության բաժանմունք էր ներկայացել մի տղամարղ, ում ԶԼՄ-ներն անվանել էին մետրոյի ահաբեկչության իրականացման կասկածյալ։ «Նա իրեն տեսել էր հեռուստացույցով, վախեցել և անձամբ եկել ոստիկանություն»,-ասել է աղբյուրը։ Նրա խոսքով՝ տղամարդն ահաբեկչության իրականացմանը մասնակից չէ։ Interfax-ը, հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին, հայտնում է, որ նախնական տվյալներով՝ պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը։ «Տարբերակներից մեկի համաձայն՝ պայթուցիկ սարքը Պետերբուրգի մետրոյում գործողության մեջ է դրել ահաբեկիչ-մահապարտը: Նախնական տեղեկությունների համաձայն՝ նա ծագումով Միջին Ասիայից 23-ամյա երիտասարդ է»,- ասել է աղբյուրը: Իհարկե, զարմանալի է, որ նման դաժան հանցագործություն իրականացնող ահաբեկչի մոտ խղճահարություն է առաջացել ու նա վազել է խոստովանելու: Նման մասշտաբի հանցագործություններ անողների մոտ, սովորաբար, «ինքնադատաստանի» գնալու նման զեղումներ չեն նկատվում: Ինչևէ, ողջ աշխարհի փորձագիտական, լրագրողական շրջանակները տարբեր վարկածներ են դրել շրջանառության մեջ. «Պուտինի հետ հաշիվներ մաքրելու» նպատակից, մինչև` «ահաբեկչությունը պետք էր Պուտինին» ենթադրություններով: Առաջիններից մեկը կատարվածի կապակցությամբ ցավակցություն է հայտնել Ռուսաստանում Միացյալ Նահանգների դեսպանը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած պայթյունը որակել է «բացարձակապես սարսափելի»: «Սարսափելի իրադարձություններ են. դրանք տեղի են ունենում ողջ աշխարհում: Բացարձակապես սարսափելի իրադարձություններ են»,- ասել է Թրամփը, երբ նրան խնդրել են մեկնաբանել այդ իրադարձությունը: Ավելի վաղ Apple-ի ղեկավար Թիմ Քուկը ռուսերենով ցավակցություն էր հայտնել Պետերբուրգում պայթյունի առիթով: Այնուհետև հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ցավակցություն հայտնելու՝ կապված Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած պայթյունի հետ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում Դոնալդ Թրամփը խորին ցավակցություն է հայտնել Պետերբուրգի մետրոյում իրականացված բարբարոսական ահաբեկչության հետևանքով զոհվածների հարազատներին ու մտերիմներին և խնդրել աջակցության խոսքեր փոխանցել ռուս ժողովրդին»,-ասել է Պեսկովը։ Պուտինը երախտագիտություն է հայտնել իր ամերիկացի գործընկերոջը ցուցաբերված զորակցության համար։ Նրա խոսքով՝ նախագահները նշել են, որ «ահաբեկչությունը չարիք է, որի դեմ պետք է պայքարել համատեղ»։ Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են շարունակել շփումները՝ հավելել է նա։ Եվրամիության ներկայացուցիչները, ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը ցավակցություն են հայտնել Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ: «Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը և հյուպատոսարանը շարունակում են հետևել իրադրությանը Սանկտ Պետերբուրգում` մետրոյում հայտնի նվազագույնը մեկ պայթյունից հետո: Այժմ, երբ իշխանությունները աշխատում են տուժածներին օգնություն հատկացնելու վրա և տեղի ունեցածի հանգամանքների ճշտմամբ, մեր մտքերը և աղոթքները զոհերի և նրանց ընտանիքների հետ են»,- ասված է ամերիկյան դիվանագիտական առաքելության մամլո հաղորդագրության մեջ: «Մեր մտքերն ուղղված են ռուս ժողովրդին, և հատկապես նրանց, ովքեր Սանկտ Պետերբուրգի այսօրվա պայթյունի հետևանքով կորցրել են մտերիմների: Վիրավորներին մենք ցանկանում ենք շուտափույթ ապաքինում»,- ասված է Եվրոպական արտաքին գործերի ծառայության կոմյունիկեում: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն իր հերթին Twitter-ում գրել է, որ ցավակցում է ահաբեկչության բոլոր տուժածներին, նրանց հարազատներին և ամբողջ ռուս ազգին: Մետաքսյա Շալունց

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Ավտովթար Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում․ վիրավոր կա Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով Չնայած թեմի առաջնորդի բացակայությանը՝ Գառնահովիտի Ս․ Գևորգ եկեղեցում նշվել է Ս․ Գևորգ զորավարի տոնը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը Ադրբեջանի և ՌԴ-ի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր Ռազմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին ՀԱՊԿ անդամ երկրների զnրախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զnրավարժություններին մասնակցելու համար Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Փեզեշքիանը օգնություն է առաջարկել Եմենում հակամшրտության կարգավորման գործում Հայտնի են հոկտեմբերի 25-ի ընտրություններին կուսակցությունների և դաշինքների համարները Սի Ծինփինն ու Թրամփը համամիտ են՝ Իրանը չպետք է միջուկային զենք մշակի Նիկոլը ճիշտ էր, երբ մեր խոսքը համարում է դատարկ կենացներ Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Իշխանությունը տրանսպորտ է հատկացրել Տիգրանաշենին՝ տեղեկանալով «Ուժեղ Հայաստան»-ի նախաձեռնության մասին Աթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից շենք է փլուզվել ՌԴ տիեզերագնացները ուղեծիր դուրս կգան «Crew Dragon»-ով. նրանց կազմում հայ կա Իշխանությունները փորձում են դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Դատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ «Հետք» Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են Պապիկյան Սուրո՛,ուշադիր լսիր՝Ադրբեջանի նախկին ՊՆ պաշտոնյան տեսե՞լ ես՝ ինչ է գրել քո մասին․Անդրեասյան (video) Սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am