Սիրիացի ապստամբները չեն ցանկանում դադարեցնել կրակը ՌԴ պատճառով
Սիրիական խմբավորումները հայտարարել են BBC-ին, որ չեն դադարեցնի ռազմական գործողությունները, քանի որ չեն հավատում, թե ՌԴ-ն կդադարեցնի ռմբակոծությունները ու չի աջակցի իշխող ռեժիմին: «Մենք թերահավատ ենք ռուսների հաշվով»,- հայտարարել է Սիրիայի ազատ բանակի ներկայացուցիչը: «Ահրար աշ-Շամ» խմբավորումն էլ հայտարարել է, որ կդադարեցնի պայքարն այն ժամանակ, երբ իրենց դեմ դադարեն կռվել կառավարական զորքերը, որպեսզի խաղաղ բնակչությունը հնարավորություն ունենա անվտանգ հատել սահմանը, պատանդներն ազատ արձակվեն, իսկ պաշարված շրջանները ազատագրվեն: «Ֆայլակ աշ-Շամ» խմբավորումը, որը կոալիցիա է կազվել 7 այլ խմբերի հետ երկրի հյուսիսում, հայտարարել է, որ ապստամբները զենքը վայր չեն դնի, քանի իշխանության ղեկին Բաշար Ասադն է:
