Թուրքիան կարող է մասնակցել Սիրիայում ցամաքային գործողությանը.Չավուշօղլու
Ինչպես տեղեկացնում է Yeni Şafak պարբերականը, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է,որ Թուրքիան չի բացառում, որ կմասնակցի Սիրիայում ցամաքային գործողություններին՝ այն դեպքում, եթե դրանք այդ երկրում սկսի Սաուդյան Արաբիան։ Թուրքական Sabah պարբերականը ռազմական աղբյուրների հղումով գրել էր, որ Թուրքիան չի պատրաստվում Սիրիայում ռազմական գործողություն իրականացնել։ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ հրադադարի հաստատման համար անհրաժեշտ է, որ Ռուսաստանը դադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայում։ ««Իսլամական պետությունը» և «Ան-Նուսրան» ահաբեկչական խմբավորումներ են։ Սակայն Ռուսաստանը մինչ օրս «ահաբեկչության դեմ պայքարի» պատրվակով ավելի շատ ընդդիմության վրա է հարձակվել, հարձակումների 88 տոկոսն ընդդիմությանն է ուղղված։ Անգամ երեկ գիշեր Ազազի մոտակայքում դարձյալ աջակցել է։ «Ահաբեկիչների դեմ եմ պայքարում»՝ ասում է Ռուսաստանը, բայց քանի դեռ այդ տարածքներում հարձակումները շարունակվում են, բախումները չեն դադարի, հրադադար չի հաստատվի, մարդկանց օգնությունն էլ արդյունավետ չի հասնի տեղ»,-ասել է նա։
