ԱՄՆ-ը և Կուբան կվերսկսեն ավիահաղորդակցությունը
ԱՄՆ-ը և Կուբան կանոնավոր ավիահաղորդակցությունը պաշտոնապես կվերականգնեն փետրվարի 16-ին։ Այս մասին ասվում է Պետդեպի հաղորդագրությունում՝ փոխանցում է Korrespondent.net-ը։ ԱՄՆ տրանսպորտի նախարար Էնթոնի Ֆոքսն ու պետքարտուղարի օգնական Չարլզ Ռիվկինը փետրվարի 16-ին կայցելեն Հավանա՝ ավիահաղորդակցության վերսկսման մասին համաձայնագրի ստորագրման համար, որը կնքվել էր 2015-ի դեկտեմբերի 16-ին։ Համաձայնագրով նախատեսվում է նաև չարթերային չվերթների թվի մեծացում։
