Սաուդյան Արաբիայում թույլ չեն տա Իրանի հետ ուղիղ հակամարտություն
Սաուդյան Արաբիան չի ենթադրում Իրանի հետ ուղղակի զինված հակամարտության սկիզբ: Այդ մասին հայտարարել է թագավորության պաշտպանության նախարար Մուհամադ իբն Սալման Ալ-Սաուդը Economist թերթին տված հարցազրույցում: Սաուդյան Արաբիան հանգստյան օրերին խզել է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները այն բանից հետո, երբ ցուցարարները հարձակվել են Թեհրանում թագավորության դեսպանատան և Մեշհեդում հյուպատոսարանի վրա: «Զինված հակամարտությունը այն է, ինչը մենք բոլորովին չենք սպասում: Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև պատերազմը տարածաշրջանում հսկայական աղետի սկիզբ է, և այն կանդրադառնա մնացած ողջ աշխարհի վրա: Հավանաբար մենք այդպիսի բան թույլ չենք տա»,- հայտարարել է Ալ-Սաուդը: Նա նաև հայտնել է, որ իր կարծիքով քարոզչի մահապատիժը չի դառնա Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև լարման էլ ավելի սրացման պատճառ, քանի որ այն արդեն հասել է բարձր մակարդակի:
