ԴԱԻՇ-ը ծրագրում է քիմիական զենք կիրառել. ԱՄՆ
ԱՄՆ իշխանությունները հայտնել են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինների` երկրի տարածքում քիմիական զենք կիրառելու ծրագրերի վերաբերյալ տվյալների առկայության մասին: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերին: «Ակնհայտ է, որ ԴԱԻՇ-ը ցանկանում է զարգացնել իր հնարավորությունները քիմիական զենքի առումով: Մենք շատ անհանգստացած ենք դրա հետ կապված, քանի որ տվյալներ կան, որ ԴԱԻՇ-ը քիմիական զենքը ցանկանում է օգտագործել մեր դեմ»,- ասել է նա:
