Դժգոհ է նշանակումից
Hayeli.am-ի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գորիկ Հակոբյանը դեմ է եղել Գեորգի Կուտոյանի նշանակմանն այդ պաշտոնում: ԱԱԾ ղեկավարը նշել է, որ լավ կլինի ԱԱԾ տնօրեն նշանակվի համակարգի ներսից մեկը կամ իր տեղակալներից ՍԴ նախագահի եղբայր Ալեքսան Հարությունյանը : Ըստ Հակոբյանի` ԱԱԾ ղեկավարը պետք է համապատասխան փորձ ունենա եւ այստեղ դրսից մարդ բերելը սխալ է: Հիշեցնենք, որ այսօր Սերժ Սարգսյանի հրամանագրով ԱԱԾ պետ է նշանակվել Գեորգի Կուտոյանը: Իսկ նախկին պետ Գորիկ Հակոբյանը մինչև վերջ էլ մնացել է իր կարծիքի մեջ անփոփոխ` անհամաձայնություն հայտնելով սույն նշանակման վերաբերյալ:
