Ազատել է աշխատանքից. Armlur.am
ՀՀ ոսետիկանապետ Վլադիմիր Գասպարյանն աշխատանքից ազատել է ՃՈ երկու ծառայողների, ովքեր փողոցներում ծառայություն էին իրականացնում: Վլադիմիր Գասպարյանը կարգադրել է առավելագույնս խստացնել կոռուպցիոն ռիսկերի դեմ ուղղված միջոցառումները՝ մասնավորապես Ճանապարհային ոստիկանության համակարգում: Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել էր, որ կոռուպցիան ոստիկանության համակարգում կոչնչացնի հիմնովին`ընդգծելով, որ հասարակությունն իրենց չի վստահում, այդ թվում նաեւ ՃՈ որոշ աշխատակիցների լկտի պահվածքի եւ նրանց աշխատաոճի հետ կապված:
