Քոչարյանից հետո խոսելու հերթը Սերժ Սարգսյանինն է

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արձագանքել է Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցին՝  հերքելով առաջին նախագահի այն հայտարարությունը, թե Քոչարյանը ժամանակին քննարկել է այսպես կոչված Մեղրիի տարբերակը: Նա պատմական սուտ և հերյուրանք  է որակել Մեղրու փոխանակման տարբերակի քննարկումը: Տեր-Պետրոսյանն իր հարցազրույցում ներկայացնելով ազատագրված տարածքների  անհապաղ վերադարձնելու իր պարտվողական թեզը՝ հայտարարել էր, որ մինչ Կազանի փաստաթուղթը բանակցային սեղանին դրված է եղել Քի-Ուեստի տարբերակը, որով նախատեսվում էր Ադրբեջանին հանձնել ոչ միայն ազատագրված շրջանները այլ նաև Մեղրին, որը ՀՀ տարածք է: Խոսքը նրա մասին է, որ  առաջարկվում էր Արցախը և Լաչինի միջանցքը փոխանակել Մեղրիի շրջանի հետ: Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցից տպավորություն էր ստեղծվում, որ Ռոբերտ Քոչարյանը,  եթե անգամ չի էլ համաձայնվել, ապա առնվազն քննարկման թեմա է դարձրել ՀՀ տարածքների զիջման հարցը: Երկրորդ նախագահի պաշտոնական կայքը՝ 2rd.am-ը  ներկայացրել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմանյանի  մեկնաբանությունը, թե արդյոք Քի-Ուեստում քննարկվել է, այսպես կոչված, «Մեղրիի տարբերակը»: « Տեր-Պետրոսյանը, ըստ էության, որևէ նոր բան չի ասել: Մի մասով` իր հայտնի հոդվածն է վերաշարադրել` վերստին ներկայանալով որպես պարտվողականության ջատագով, մյուս մասով` կրկնել արդեն վաղուց ծեծված ստերն ու կեղծիքները` ներկայացնելով դրանք իբր պատմական իրողություններ: Դրանց թվում է, այսպես կոչված, «Մեղրիի տարբերակը»: Կրկին հայտարարում եմ. ոչ Քի-Ուեստում, ոչ էլ այլուր, բանակցությունների որևէ փուլում Մեղրիի կամ ՀՀ որևէ այլ տարածքի փոխանակման հարց չի քննարկվել: Դա հերյուրանք է և պատմության խեղաթյուրում: Իսկ ինչ վերաբերում է «լավ չենք ապրելու, մինչև չլուծենք» տեր-պետրոսյանական բանաձևին, ապա այն քննադատության չի դիմանում: Հիշեցնեմ, որ 2000-2008թթ. Հայաստանի տնտեսությունը երկնիշ տնտեսական աճ է գրանցել»,- հայտարարել է Վիկտոր Սողոմոնյանը: Քոչարյանն, անշուշտ, Քոչարյան չէր լինի, եթե իր վզին հող հանձնողի պիտակ կպցնելու փորձն անպատասխան թողներ: Այս տեսանկյունից երկրորդ նախագահի մոտեցումը հստակ է՝ բոլոր դժբախտությունների և խնդիրների պատճառը Ղարաբաղը չէ ու չի էլ եղել: Այս տեսանկյունից իր պաշտոնավարման տարիների երկնիշ տնտեսական աճի մասին հիշատակումն էլ թերևս լիովին արդարացված էր:  Քոչարյանը, սակայն, չի ասել ամենակարևորը՝ իր մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ: Տեր –Պետրոսյանը հայտարարում էր, որ Մադրիդյան սկզբուքնները, որոնք դրված են այսօրվա բանակցային գործընթացի հիմքում ընդունվել են 2007 թվականին՝ Ռոբերտ Քոչարյանի կողմից: Կազանի փաստութուղթը, որով նախատեսվում էր հինգ շրջանանների վերադարձ և խաղաղապահ ուժերի մուտք,  մշակվել է մադրիդյան սկզբուքների հիման վրա: Քոչարյանը թերևս այս հարցի մասին այս պահին խոսելը նպատակահարմար չի գտել: Ամեն դեպքում՝ Լևոն Տեր-Պոտրոսյանի պնդումը, թե ՀՀ երեք նախագահները՝  և՛ ինքը, և՛ Ռոբերտ  Քոչարյանը և՛ Սերժ Սարգսյանը Արցախի հարցի փոխզիջումային լուծման կողմնակիցն են եղել, ինչը նշանակում է, որ երեքն էլ պատրաստ են եղել տարածքների վերադարձին, երկրորդ և երրորդ  նախագահների կողմից պարզաբանման կարիք ունի:  Քոչարյանն իր արձագանքում առայժմ հերքել է ընդամենը Մեղրիի և ՀՀ տարածքները քննարկման առարկա դարձնելու թեզը: Սակայն փաստն ինքնին, որ ժամանակին  Ռոբերտ Քոչարյանը գտնվում էր այն  թիմում, որը դուրս եկավ Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ  և տարածքներ վերադարձնելու ծրագրի համար հեռացրեց նրան իշխանությունից, արդեն իսկ վկայում է, որ երկրորդ  նախագահը այս տարբերակին դեմ է եղել: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա նա առայժմ բավարարվում է անուղղակի պատասխաններով՝ բավարարվելով միայն ասել, որ  բանակցությունները շարունակվում են: Հայկ Դավթյան

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Ավտովթար Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում․ վիրավոր կա Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով Չնայած թեմի առաջնորդի բացակայությանը՝ Գառնահովիտի Ս․ Գևորգ եկեղեցում նշվել է Ս․ Գևորգ զորավարի տոնը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը Ադրբեջանի և ՌԴ-ի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր Ռազմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին ՀԱՊԿ անդամ երկրների զnրախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զnրավարժություններին մասնակցելու համար Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Փեզեշքիանը օգնություն է առաջարկել Եմենում հակամшրտության կարգավորման գործում Հայտնի են հոկտեմբերի 25-ի ընտրություններին կուսակցությունների և դաշինքների համարները Սի Ծինփինն ու Թրամփը համամիտ են՝ Իրանը չպետք է միջուկային զենք մշակի Նիկոլը ճիշտ էր, երբ մեր խոսքը համարում է դատարկ կենացներ Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Իշխանությունը տրանսպորտ է հատկացրել Տիգրանաշենին՝ տեղեկանալով «Ուժեղ Հայաստան»-ի նախաձեռնության մասին Աթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից շենք է փլուզվել ՌԴ տիեզերագնացները ուղեծիր դուրս կգան «Crew Dragon»-ով. նրանց կազմում հայ կա Իշխանությունները փորձում են դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Դատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ «Հետք» Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են Պապիկյան Սուրո՛,ուշադիր լսիր՝Ադրբեջանի նախկին ՊՆ պաշտոնյան տեսե՞լ ես՝ ինչ է գրել քո մասին․Անդրեասյան (video) Սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am