Փող և ռեսուրս. հաղթանակի երաշխիքները

Չնայած  սահմանադրական փոփոխություններից հետո Հայասատանն անցում է կատարել կառավարման խորհրդարանական մոդելի, որտեղ քաղաքական ուժերի դերակատարումը ենթադրաբար պետք է մեծանար,սակայն նախընտրական շրջանում անցկացված բոլոր սոցհարցումները ցույց են տալիս, որ ընտրազանգվածի համար կողմնորոշիչ կարևորագույն գործոնները շարունակում են մնալ անհատները և ոչ թե քաղաքական ծրագրերն ու գաղափարները: Քարոզարշավի երկու առաջատար ուժերը ՀՀԿ-ն ու Ծառուկյան դաշինքն են. երկուսի դեպքում էլ բարձար վարկանիշը քարոզչության առաջնորդների անձերով է պայմանավորված: ՀՀԿ-ի քարոզչությունը գրեթե միանձնյա վարում է վարչապետ Կարեն Կարապետյանը, ում վարկանիշը համարվում է ամենաբարձրը: Ընտրողները վստահում և հավանություն են տալիս Կարեն Կարապետյանի գործունեությանը, չնայած այն բանին, որ նա ՀՀԿ ցուցակում ընդգրկված չէ: Ծառուկյանի դեպքում ևս գործ ունենք անձի ֆենոմենի հետ, որը, ինչպես ճշգրտորեն բնութագրեց Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքագիտական վերլուծության ենթակա չէ: Մարտի 31-ին վերջին հարցումների արդյուքները  ներկայացրել է The Gallup Organization-ը:Ըստ այդմ՝  ընտրություններին մասնակիցները   կքվեարկեն հետևյալ կերպ՝ ՀՀԿ 33 %, «Ծառուկյան» դաշինք - 29 %, «Ելք» դաշինք – 9 %, ՀՅԴ - 8 %, ՀՎԿ - 5 %, Կոնգրես-ՀԺԿ - 4 %, ՕՐՕ - 4 %, Ազատ դեմոկրատներ - 3 %, Կոմունիստական կուսակցություն - 3 %: Այս թվերը, սակայն, կարող են ավելանալ ռեյտինգային թեկնածուների ձայների հաշվին: Ըստ հարցումն անցկացրած կառույցի՝ չկա մեկ կուսակցություն, որը կարող է ասել, որ հաստատ չի հայտնվի խորհրդարանում, սակայն հաստատ կանցնեն 4-ը: Մարդկանց ավելի հեշտ է ասել, թե ոչ մի դեպքում որ ուժի օգտին չի քվեարկի: Առաջատարը  ՀՀԿ-ն է՝ 1 8%, որին հաջորդում են Կոնգրես-ՀԺԿ՝ 16 %, Հայկական վերածնունդ՝ 13 %, Ելք՝ 11 %, ՕՐՕ՝ 10 %: Գելափը պարզել է նաև, թե որ առաջնորդներն են ավելի մեծ ժողովրդականություն վայելում: Առաջատարը Գագիկ Ծառուկյանն է 73 %-ով, իսկ Կարեն Կարապետյանն ունի 72 %: Վիգեն Սարգսյանին դրական է վերաբերվում 40 %-ը. Սերժ Սարգսյանին՝ 39 %-ը. Սեյրան Օհանյանին՝ 39 %-ը, Էդմոն Մարուքյանին՝ 37 %-ը: Լևոն Տեր-Պետրոսյանը 21 %-ով վերջինն է: Անձերի վարկանիշների թվերը Կարեն Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի պարագայում չափազանց մրցակցային են, եթե հավատանք նույն  The Gallup Organization-ի նախորդ հարցումներին, ապա Կարեն Կարապետյանի վարկանիշը նվազել է, որովհետև նախկին հարցումներով նա ավելի քան 80 տոկոս վարկանիշ ուներ, հիմա այդ ցուցանիշը 72 տոկոս է: Ծառուկյանի պարագայում հակառակը՝ աճ է  նկատվել: Ուշագրավ է նաև, որ Վիգեն Սարգսյանն իր վարկանիշով անցել է Սերժ Սարգսյանին: Նախօրին Ահարոն Ադիբեկյանը հրապարակել էր Սոցիոմետր կենտրոնի սոցհարցման արդյունքները, որտեղ Կարեն Կարապետյանը 20 նիշով գերազանցում էր Ծառուկյանին: Բոլոր տեսակի հարցումներում սակայն մի բան շատ ակնհայտ է. ցանկացած ուժի համար քննարկվում են անձերի ազդեցության գործոնները: ՀՀԿ-ի դեպքում դա քարոզարաշավի առաջնորդ Կարեն Կարեպետյանն ու ռեյտինգային թեկանծուներն են: Ինչո՞վ է կարևորովում անձերի գործոնը ԶԼՄ-ներում երեկվանից սկսել են ակտիվանալ ընտրակաշառք բաժանելու մասին տեղեկությունները: Այսպես՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ահազանգեր է ստացել, որ երեկվանից Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները սկսել են ընտրակաշառք բաժանել՝ այցելելով ընտրողների բնակարաններ և առաջարկելով՝ 10.000-ական ՀՀ դրամ: Նման բովանդակությամբ ահազանգեր ստացվել են հիմնականում Արագածոտնի, Լոռու  և Կոտայքի մարզերից: Ահազանգող քաղաքացիները հայտնում են, որ ՀՀԿ ներկայացուցիչները ընտրակաշառք բաժանում են պայմանով, որ ընտրողը քվեախցիկից իր հետ պետք է դուրս բերի «Ծառուկյան» դաշինքի քվեաթերթիկը՝ ի հավաստումն այն բանի, որ «Ծառուկյան» դաշինքի օգտին չի քվեարկել: Արմավիրի և Գեղարքունիքի մարզերից էլ ահազանգ է ստացվել «Հայկական վերածնունդ» կուսակցության կողմից փաթեթներ բաժանելու մասին, դրանցում ձեռքի ժամացույցներ, շարֆեր, խմիչք և դրամապանակներ են: Համաձայն ահազանգի՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի և Աստղաձոր համայնքներում ընտրակաշառք է բաժանում ՀՎԿ ռեյտինգային թեկնածու Սիմոն Հակոբյանը:Ահազանգող քաղաքացիները ցանկացել են գաղտնի պահել իրենց ինքնությունը: «Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Վարդենիսում առաջադրված նախկին ՕԵԿ-ական, շինանյութի Սերգեյի փեսա Կարեն Բոթոյանը Վարդենիսում արդեն սկսել է ընտրակաշառք բաժանել: Նրա մարդիկ, երեկվանից դռնեդուռ ընկած, հստակ երաշխիքների դիմաց մարդկանց 10 հազար դրամ են առաջարկում և ցուցակներ կազմում: Նա ՀՀԿ ցուցակով առաջին անգամ է առաջադրվում և որոշել է ցանկացած գնով ՀՀԿ-ի համար առավելագույն ձայներ ապահովել, որպեսզի արդարացնի իրեն ՀՀԿ-ով առաջադրվելու շանս տալը: Այդ պատճառով էլ Բոթոյանը սկսել է 10 հազար դրամից: Հնարավոր է՝ ընտրության օրը գումարի չափն ավելի մեծանա»: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ահազանգեր է ստացել Հրազդանի բնակիչներից այն մասին, որ իրենց մարզում ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Սամվել Սանամյանի նախընտրական շտաբում 10 հազարական դրամ են բաժանում: Իսկ բաժանողներն էլ նույն Սանամյանի նախընտրական շտաբի աշխատողներն են: Այս թեկնածուն, հիշեցնենք, Հայաստանի ամենահայտնի ընտրակեղծարարներից մեկն է, որը երկար տարիներ զբաղեցնելով ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը՝ անսահման հարստություն է դիզել եւ բոլոր ընտրություններում իշխող ՀՀԿ օգտին Կոտայքի մարզում ընտրակաշառք բաժանել: Ընտրակաշառքի հերթական ահազանգի մասով «Ժողովուրդ»-ը փորձեց Սանամյանից որոշ ճշգրտումներ անել: Սակայն նա հարցը լսելուն պես կորցրեց ինքնատիրապետումն ու սկսեց ճվճվալ. «Լսի՛, աղջիկ ջա՛ն, դու պատասխան կտաս էդ քո պրովակացիայի համար: Լսի՛, ինչ եմ ասում, ախչի, է՛յ, չփորձես հանկարծ իմ անունը պախարակես»: Ի դեպ, երեկ գումար բաժանելու մասով «Ժողովուրդ»-ը ահազանգեր ստացավ նաեւ մի քանի այլ մարզերից: Երեկվանից խանութներում եւ սուպերմարկետներում ամենաշատ վճարվող դրամը 10-20 հազար դրամանոցներն են եղել»: Hayeli.am-ը ևս ահազանգ է ստացել Հրազդանից, որ այնտեղ ոչ միայն գումար են բաժանում, այլ նույնիսկ նախապես բաժանված են շենքերը, թե որ թեկնածուն որ շենքում պետք է փող բաժանի: Ընդ որում բաժանումն արվել է մարզպետի կողմից՝ փորձելով պահել <<արդարության սկզբունքը>> ՀՀԿ թեկնածու Սանամյանի և այս տարածքից առաջադրված ԲՀԿ թեկնածու, իր բաջանաղ Դավիթ Մանուկյանի համար: Ընդգծենք, որ այն քաղաքացիները, ովքեր ահազանգել են, չեն ցանկանում ներկայանալ: Հետևություն Այս ընտրությունների արդյունքները արժանահավատ չեն կարող լինել ի սկզբանե, որովհետև վարչական ռեսուրսի և փողի դեմ դուրս գալու պատրաստակամության նշույլ իշխանությունը չդրսևորեց: ՀՀԿ-ական տնօրենների  սկանդալային ձայնագրությունները ԿԸՀ-ն անգամ  չդատապարտեց, իսկ ՀՀԿ կենտրանական շտաբը նույնիսկ գովասանքի խոսքեր ասաց իր կուսակից  տնօրեններին: Արդյուքնում ապրիլի 2-ին մենք կունենանք այն ինչ կունենանք, իսկ ապրիլի 3-ին կյանքը կշարունակվի՝ իշխանությունից մշտապես դժգոհելու ամենօրյա ռիթմով:   Արման Վարդանյան

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Ավտովթար Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում․ վիրավոր կա Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով Չնայած թեմի առաջնորդի բացակայությանը՝ Գառնահովիտի Ս․ Գևորգ եկեղեցում նշվել է Ս․ Գևորգ զորավարի տոնը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը Ադրբեջանի և ՌԴ-ի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր Ռազմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին ՀԱՊԿ անդամ երկրների զnրախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զnրավարժություններին մասնակցելու համար Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Փեզեշքիանը օգնություն է առաջարկել Եմենում հակամшրտության կարգավորման գործում Հայտնի են հոկտեմբերի 25-ի ընտրություններին կուսակցությունների և դաշինքների համարները Սի Ծինփինն ու Թրամփը համամիտ են՝ Իրանը չպետք է միջուկային զենք մշակի Նիկոլը ճիշտ էր, երբ մեր խոսքը համարում է դատարկ կենացներ Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Իշխանությունը տրանսպորտ է հատկացրել Տիգրանաշենին՝ տեղեկանալով «Ուժեղ Հայաստան»-ի նախաձեռնության մասին Աթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից շենք է փլուզվել ՌԴ տիեզերագնացները ուղեծիր դուրս կգան «Crew Dragon»-ով. նրանց կազմում հայ կա Իշխանությունները փորձում են դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Դատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ «Հետք» Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են Պապիկյան Սուրո՛,ուշադիր լսիր՝Ադրբեջանի նախկին ՊՆ պաշտոնյան տեսե՞լ ես՝ ինչ է գրել քո մասին․Անդրեասյան (video) Սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am