Ինչ են քննարկել Ջորջ եւ Ամալ Քլունիները Մերկելի հետ
Դերասան Ջորջ Քլունին եւ նրա իրավաբան կին Ամալ Քլունին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ քննարկել են Եվրոպայում փախստականների շուրջ տիրող իրավիճակը, հայտնում է The Hollywood Reporter-ը։ Հանդիպումը տեղի է ունեցել Բեռլինում, որտեղ Քլունին պետք է մասնակցի «Կեցցե՛ Կոսարը» ֆիլմի շնորհանդեսին։ Զրույցը տեւել է մոտ մեկ ժամ։ Քննարկման թեման եղել է Եվրոպայում փախստականների շուրջ ստեղծված իրավիճակը։ Ինչպես նշում է թերթը, այդ ճգնաժամն արդեն որակվել է որպես մեծագույնը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, փոխանցում է Gazeta-ն։ Մերկելի քարտուղարությունը հրապարակել է լուսանկարը, որն արվել է Քլունի ամուսինների հետ Գերմանիայի կանցլերի հանդիպման ժամանակ։ Ավելի վաղ դերասանը հասկացնել էր տվել, որ պաշտպանում է քաղաքական գործչի «բաց դռների քաղաքականությունը»։
