Ասադի հեռանալու ժամկետները չեն համաձայնեցվել. Ռուսաստանի ԱԳՆ
Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների՝ Ռուսաստանի հատուկ հանձնակատար, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը հայտարարել է, որ 2017-ի մարտին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի` պաշտոնից հեռանալու հարցը, ինչպես սպասում է ԱՄՆ-ն, չի համաձայնեցվել Վիեննայում Սիրիային աջակցության միջազգային խմբերի հանդիպումների շրջանակներում, հաղորդում է Interfax-ը: «Կարող է` նրանք ինչ-որ ծրագրեր կազմել են, բայց Վիեննայում դա չի համաձայնեցվել և չէր կարող համաձայնեցվել»,- ասել է Բոգդանովը: Նրա խոսքերով` Սիրիայի կարգավորման վերաբերյալ Մոսկվայի սկզբունքային դիրքորոշումն այն է, որ «Սիրիայի ապագայի հարցը` ներառյալ ղեկավարության, որոշում է սիրիացի ժողովուրդը»:
