Դա ոչ թե Կարեն Ճշմարիտյանի պաշտոնն է, այլ Էկոնոմիկայի նախարարինը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ում մասին գրեթե հաստատված լուրեր են շրջանառվում, որ թողնելու է պաշտոնը՝ ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիայի արդյունքում, խորհուրդ է տալիս չանձնավորել պաշտոնները: Այս մասին նա լրագրողների հետ զրույցում հայտնեց նա՝ դուրս գալով ՀՀ նախագահի կողմից հրավիրված ընդունելությունից: «Պաշտոնը մարդունը չէ, պաշտոնը պետությանն է, այսինքն՝ դա ոչ թե Կարեն Ճշմարիտյանի պաշտոնն է, այլ Էկոնոմիկայի նախարարինը, ով կրում է իր մեջ քաղաքական պատասխանատվություն, գաղափարախոսական պատասխանատվություն, իր մեջ կրում է մասնագիտական լուրջ պատասխանատվություն: Եվ վերջին հաշվով՝ մի ողջ համակարգ և մասնագետներ, ովքեր աշխատում են այնտեղ: Այսինքն՝ պետք է ընկալենք , գնահատենք այդ տեսանկյունից, այդ դեպքում մեր բոլորի մոտ այդ անձնական հարցերը կամ տպավորությունները այլ ձևի կլինեն՝ ավելի կառուցողական, ավելի պետականամետ»,- խոսքը եզրափակեց նախարարը:
