Ապագա խորհրդարանում որեւէ կուսակցության կամ անհատի տեղը այսօր երաշխավորված չէ
Ապագա խորհրդարանում որեւէ կուսակցության կամ անհատի տեղը այսօր երաշխավորված չէ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ փետրվարի 12-ին Նախագահի նստավայրում հյուրընկալելով օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներին «Թող ոչ մեկը հույս չունենա, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում լինելու են հեշտ հաղթանակներ: Մենք որպես իշխող քաղաքական ուժ՝ կրում ենք նաեւ լրացուցիչ պատասխանատվություն ընտրությունների կազմակերպման բարձր մակարդակի համար: Ընտրությունները պետք է լինեն օրինակելի: Սա առաջին հերթին պետք է մեր ժողովրդին եւ պետությանը, բայց չպետք է մոռանալ, որ դրանով պայմանավորվելու է նաեւ մեր երկրի միջազգային վարկն ու հեղինակությունը: Հայաստանի ստանձնած միջազգային հանձնառությունները պետք է կատարվեն լիարժեքորեն»,- ասել է Սարգսյանը:
