Ծերուկն իսկապես անտանելի է դարձել

Նախօրեին Կոնգրես-ՀԺԿ դաշինքի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Կենտրոն հեռուստաընկերության <<Ուրվագիծ>> հաղորդաշարի եթերում կրկին քաղաքական օրակարգ էր թելադրում Արցախի տարածքները վերադարձնելու պարտվողական հայտնի մոտեցմամբ: Այս մարդը շարունակում է պնդել, որ մենք պարտավոր ենք վաղ թե ուշ գնալ այդ քայլին, այլապես աշխարհը մեզ չի ների և եթե շարունակենք հապաղել,  ԵԱՀԿ  Մինսկի խմբի միջնորդները , մի գեղեցիկ օր կարող են դադարեցնել բանակցությունները և կողմերին պարտադրել իրենց պատկերացրած լուծումը: Լևոն Տեր-Պետրոսյանը գտնում է, որ պետությունը պետք է պատրաստի ժողովրդին ցավոտ լուծումների.<<Այս ազգը մեղք է։ Մեղք է։ Ի՞նչ եք տալու մեր ժողովրդին դրա դիմաց։ Մեր ժողովրդին տալու ես արյուն, իր որդիների մահը, տալու ես չքավորություն, թշվառություն, պանդխտություն, վերջանալու է այս երկիրը։ Այսինքն՝ ես եղա չուզողը հա՞ այդ հողերի։ Կամ որևէ նորմալ մարդ։ Իհարկե, կուզեի։ Բայց մենք պետք է հեքիաթներով պետություն կառուցե՞նք։ Հեքիաթը քիչ է, դա արկածախնդրություն է։ Իսկական դավաճանները, իսկական ազգակործանները հենց այդ մարդիկ են՝ «ոչ մի թիզ հող»-ականները։ Թող ճանաչի մեր ժողովուրդը՝ ով ասեց «ոչ մի թիզ հող», հենց նա է այս ազգի գերեզմանափորը, այս ազգի կործանողը>>, - հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանը՝ հավելով՝ <<դե տղա եք մի տվեք>>։ Նա նաև շատ լուրջ մեղադրանք է ներկայացնում  մյուս քաղաքական ուժերին, ովքեր <<անկեղծ>> չեն իրենց մոտեցումներում և չեն ասում, որ համաձայն են կամ դեմ են ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությամբ տեղի ունեցող բանակցություններին և այդ շրջանակում Մադրիդյան սկզբուքններից բխող լուծումներին: <<Լուծում չկա, շատ հրաշալի ցանկություններ են, ճշգրիտ, նույնիսկ մեր տերմիններից են օգտվել։ Վարդան Օսկանյանն իրեն համարել է Մադրիդյան սկզբունքների հայրը, բայց իրենց ծրագրում ոչ մի լուծում չկա, ինչո՞ւ ծրագրում չկա լուծում, այդ ինչպե՞ս պատահեց, մադրիդյան սկզբունքները խո՞րթ են, հիմա դարձել է խո՞րթ հայր», - նշել է առաջին նախագահը՝ հիշեցնելով, որ Մադրիդյան սկզբուքները ստորագրվել են 2007 թվականին՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Իսկ Մադրիդյան սկզբուքների շրջանակում մշակված Կազանի փաստաթղթով նախատեսվում էր տարածքների վերադարձ՝ բացի Լաչինից: Հայկական կողմը պատրաստ էր դրա տակ ստորագրել, սակայն  Ադրբեջանը հրաժարվել է , այդ պատճառով էլ փաստաթուղթը վիժեցվել է : Լևոն Տեր-Պետրոսյանի պնդմամբ, ցանկացածը, ով գա իշխանության, հաջորդ օրն իսկ <<վազելով ստորոգրելու է>> այդ փաստաթուղթը: Ավելին, մինչ կազանյան փաստաթուղթը բանակցային սեղանին դրված է եղել մեկ այլ տարբերակ, որով նախատեսվում էր Ադրբեջանին հանձնել ոչ միայն ազատագրված շրջանները այլ նաև Մեղրին(խոսքը նրա մասին է, որ  առաջարկվում էր Արցախը և Լաչինի միջանցքը փոխանակել ՀՀ Մեղրիի շրջանի հետ): Տեր-Պետրոսյանի խոսքից տպավորություն էր ստեղծվում, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այս տարբերակին կողմ է եղել՝ թեպետ նա այդպես էլ չհստակեցրեց, թե ի վերջո ինչու այս տարբերակը տապալվեց: Ըստ էության այստեղ առաջին նախագահը իրեն բնորոշ ոճով մանևրում է, որովհետև այլ բան է միջնորդների կողմից ներկայացված առաջարկը, բոլորովին այլ բան դրան հայկական կողմի արձագանքը: Ինչ վերաբերում է  Սեյրան Օհանյանին, ով ըստ առաջին նախագահի հրաշալի զինվորական է,  սակայն նա  ևս կողմ է եղել ներկա իշխանության մոտեցումներին. << Սերժն ու Նալբանդյանը քննարկել են, համաձայնվել են, հայտարարեցին էլ, որ Կազանյան փաստաթուղթը ստորագրել ենք, իսկ Ադրբեջանը չստորագրեց։ Որևէ մեկն արտահատվե՞ց դրա մասին>>,- նշել է Լևոն Տեր-Պետրոսյանը՝ հիշեցնելով, որ 1998 թվականին Վազգեն Սարգսյանը  դեմ դուրս եկավ իր կողմից առաջարկվող  ծրագրին։ <<Վազգենն արեց, դո՞ւ ինչու չկարողացար անել, պարո՛ն Օհանյան։ Դու էլ վեր կենայիր ասեիր՝ ես համաձայն չեմ, հրաժարական տայիր, կամ Սերժ Սարգսյանին հեռացնեիր իշխանությունից>>,-հայտարարել է նա: Փաստացի Լևոն Տեր-Պետրոսյանի գերնպատակը մեկն էր՝ սևացնել բոլորին և ցույց տալ, որ ով էլ գա իշխանության հող է հանձնելու և իր մոտոցումը եղել և մնում է միակ <<պատմական ճշմարտությունը>>: Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի ընդդիմախոսների կողմից հաճախ առաջադրվող կարևոր փաստարկներին, թե  ինչ երաշխիք, որ միակողմանի ստորագրելուց  և տարածքներ վերադարձնելուց հետո  միջազգային հանրությունը կճնշի Ադրբեջանին, որ նա այլևս երբեք ռազմական ագրեսիայի չի դիմի, ի՞նչ ենք մենք ստանում  մեր ֆիզիկական անվտանգությունը երաշխավորող  ազատագրված ռազմավարական բարձունքները հանձնելու դիմաց, նա նշել է  ընդամնեը մի բան՝ հաշտության պայմանագիր: Այսօրվա  զինադադարը դառնում է հաշտության պայմանագիր, լավագույն դեպքում գուցե նաև ինչ-որ միջանկյալ կարգավիճակ՝ միջազգային հանրության կողմից ընդունելի : Անգամ այս դեպքում Տեր-Պետրոսյանն ասում է, որ մենք պետք է հաշտվենք այն մտքի հետ, որ Ադրբեջանն երբեք չի ճանաչելու Արցախի ինքնորոշման իրավունքը: Պարոն Տեր-Պոտրոսյա՛ն, եթե Ադրբոջանը  չի ճանաչալու Ղարաբաղի անկախությունը, կնշանակի չի հրաժարվելու ռազմական գործողություններից, կնշանակի   չի լինելու խաղաղություն և մեր տղաները շարունակելու են  արյուն թափել՝ Ղարաբաղի մեզ թողնված հատվածի համար: Այսինքն՝  Լևոն Տեր-Պոտրոսյանն ուզում է, որ մենք  տարածքները տանք թղթի՞ դիմաց: Նման խայտառակ մոտեցում պատմության մեջ էլ ո՞ր երկրի նախագահն է ունեցել: Լևոն Տեր-Պետրոսյանը, որ այսօր մեծ-մեծ խոսում է ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի հիմնարար փաստաթղթերից, ինչո՞ւ  90-ականներին չկարողացավ հասնել նրան, որ Ադրբաջանը ՄԱԿ-ի անդամ դառնա՝ իր սահմաններում չներառելով Ղարաբաղը, որն այդ պահին արդեն հանրաքվեով անկախացել էր: Եվ վերջապես երբ աշխարհն այսօր վերաձևումների փուլում է գտնվում, երբ քարտեզի վրա մեր աչքի առաջ նոր պետություններ են հայտնվում և անհետանում, ինչո՞ւ է Լևոն Տեր-Պետրոսյանը կառչած իր 25 տարի առաջվա թեզից և  ի՞նչ է ուզում Ղարաբաղից ու հայ ժողովրդից: Թող հանգիստ վայելի վաստակած թոշակը և թույլ տա, որ օրվա իշխանությունը և հասարակոթյունը որոշեն իրենց փոխանցված պատմական խնդրի լուծումը: Հայկ Դավթյան    

դիտվել է 10 անգամ
Լրահոս
53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am