Մոսկովյան դատարանը մերժել է Ալեքսեյ Նավալնու հայցը
Մոսկվայի Տվերի դատարանը հրաժարվել է ընդունել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու հայցը ընդդեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` վկայակոչելով դատարանի մամլո քարտուղարին: «Դատարանի որոշմամբ` Ալեքսեյ Նավալնու` ընդդեմ Վլադիմիր Պուտինի հայցի ընդունումը մերժվել է, քանի որ այն ենթակա չէ վարչական վարույթի կատարման», - ասել է մամլո քարտուղարը:
