Սերժ Սարգսյանն իր ելույթում չի անդրադարձել Դաշնակցության հետ համագործակցությանը
Քիչ առաջ նախագահականում Սերժ Սարգսյանը հանդես եկավ ելույթով: «Քննարկում չի եղել, եղել է նախագահի խոսքը, իր տեսլականը՝ ինչպես ենք կյանքի կոչելու Սահմանադրական բարեփոխումները», - ելույթից հետո լրագրողներին հայտնեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ևս ասաց, որ որևէ հարց չի քննարկվել, եղել է նախագահի ծրագրային, հայեցակարգային ելույթը: «Դաշնակցության հետ համագործակցության մասին խոսք չի գնացել, խոսքը գնացել է կուսակցությունների դերակատարման, դերի բարձրացման մասին:Զուտ կոալիցիոն հուշագրի մասին խոսք չի եղել», - ասաց Շարմազանովը՝ հավելելով, որ նախագահի ցանկացած ելույթից հետո շատ բան փոխվում է և չի կարող չփոխվել:
