Մարզպետներն՝ իրենց հրաժարականի մասին
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ չի սպասում իր պաշտոնանկությանը: Արմեն Ռուստամյանն այսօր հաստատել է, որ Շիրակի մարզը տրվելու է ՀՅԴ-ին: Ֆելիքս Ցոլակյանն ի պատասխան ասել է, որ դա քաղաքական որոշման խնդիր է, որից հետո խոսակցություն կլինի: «Երբ լինի քաղաքական որոշում, այդ ժամանակ կխոսենք: Ես տեղյակ եմ նման լուրերին մամուլի հրապարակումներից»: Իր հերթին, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը տեղյակ չէ իր պաշտոնանկության մասին:
