Նախագահի ելույթն ուղիղ եթերով կհեռարձակվի
Նախագահական նստավայր այս պահին շարունակում են ժամանել քաղաքական այրերը: Գործադիրի բոլոր անդամներն ու դեսպաններն արդեն ժամանել են: Այժմ գալիս են ՀՀԿ խմբակցության պատգամավորները, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն ու այդ կառույցի այլ ներկայացուցիչներ: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հարցադրումներին չցանկացավ պատասխանել, միայն նշեց. «Ես ներկա եմ միջոցառմանը՝ որպես Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ և ոչ թե մամուլի խոսնակ, ուստի չեմ կարող պատասխանել ձեր հարցերին: Գիտեմ, որ նախագահի ելույթն ուղիղ եթերով կհեռարձակվի»:
