Նախագահականում են նաև նախկին և ներկայիս ԲՀԿ-ականներ
Նախագահական են ժամանել նաև նախկին ԲՀԿ-ականներ Էլինար Վարդանյանն ու Մարտուն Գրիգորյանը, ինչպես նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը: Լրագրողների հարցին, թե ի՞նչ գործ ունեն Հանրապետական կուսակցության հավաքին, Էլինար Վարդանյանը պատասխանեց, որ միջոցառմանը հրավիրված են որպես ԱԺ ներկայացուցիչ: Նախագահական ժամանեց նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
