Մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողության պատճառով Լոնդոնում խորհրդարանական շենքերի համալիրի գլխավոր դարպասները փակվել էին:Այսօր արդեն դրանք բացվել են:
Ահաբեկչությունից հետո դարպասները փակվել էին, իսկ դրսի կողմից դրանց մոտ պաշտպանական արգելափակոց է կանգնեցվել: Մարտի 27-ի առավոտից խորհրդարանի գլխավոր դարպասները վերաբացվել են, բայց այժմ դրանք պահպանում են հինգ ոստիկաններ, որոնք նույնպես անզեն են: Հետեւի մասում՝ մի քանի մետրի վրա, կանգնած են ոստիկանության երկու զինված աշխատակիցներ, իսկ բակի խորքում պարեկում են եւս մի քանի ոստիկաններ:
Ահաբեկչության ժամանակ չարագործը նետվել էր գլխավոր դարպասների կողմը եւ դանակով հարձակվել ոստիկանի վրա:
Ինչպես հայտնել է ՌԻԱ Նովոստին, դարպասների եւ համալիրի արգելափակոցի մոտ հարյուրավոր ծաղկեփնջեր են դրված ի հիշատակ ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվածների:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից