Որ բարձրաստիճան պաշտոնյաներն են ժամանել նախագահի նստավայր
Այս պահին նախագահի նստավայր են ժամանում պաշտոնատար անձինք` մասնակցելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը: Արդեն նախագանականում են Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, որը հայտնեց, որ տեղյակ չէ, թե ինչ հարցեր են քննարկվելու: Ժամանել է նաև Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը: Լրագրողներից մեկի հարցին, թե հնարավո՞ր է ձեր պորտֆելը տան ՀՅԴ-ին, արձագանքել է. «Չեմ կարծում»: Հիշեցնենք, որ երեկ Hayeli.am-ը գրել էր, սպասվելիք հանդիպման մասին:
