Միջազգային գործերով և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին կարծում է, որ Եվրամիությունը ստեղծված իրավիճակում կարող է առաջատար տեղ զբաղեցնել մի շարք միջազգային ոլորտներում, որտեղ Վաշինգտոնը կորցրել է իր դերը: Այս մասին նա հայտարարել է Messaggero թերթին տված հարցազրույցի ժամանակ«Հավաստելով միասնությունը պահպանելու ցանկությունը՝ մենք պսակազերծեցինք մեր գործընկերների այն կասկածները, որ ԵՄ-ն մնում Է, եւ ոչ ոք չի կարող նրան վնասել ոչ դրսից, ոչ ներսից: Օբյեկտիվորեն՝ ԵՄ-ն հնարավորություն ունի առաջատար տեղ զբաղեցնել եւ միջազգային բազմաթիվ ոլորտների առաջատարը դառնալ նրանցից շատերի համար, ովքեր կորցրել են նման առաջնորդի տեսլականը ի դեմս Վաշինգտոնի: Խոսքը վերաբերում է ե՛ւ բազմաբեւեռությանը, ե՛ւ առեւտրին, ե՛ւ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարին, հակամարտային իրավիճակների լուծման հարցում համագործակցության տիպիկ եվրոպական մոդելի առաջխաղացմանը: Այժմ շատերն են ասում՝ «նախ՝ Ամերիկան», մենք նույնպես ասում ենք՝ «նախ Եվրոպան», բայց մեր շահերը գործում են համագործակցության եւ գործընկերության հարաբերությունների սխեմայով, մենք երբեք չենք լինի «ինքնամեկուսացված Եվրոպա»,- ասել է Մոգերինին:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից