Գորիկ Հակոբյանը նոր պաշտոն ստացավ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գորիկ հակոբյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական: ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում, մասավորապես, ասվում է. «Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը՝ որոշում եմ. Գորիկ Հակոբյանին նշանակել Հայաuտանի Հանրապետության Նախագահի խորհրդական»: Նշենք, որ մինչ այդ մեկ այլ հրամանագրով ԱԱԾ նոր տնօրեն է նշանակվել ՀՀ գլխավոր դատախազի տեղական Գեորգի կԿուտոյանը: Նշենք նաեւ, որ ԱԱԾ պաշտոնում Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է երեկ՝ փետրվարի 12-ին:
