Այսօր ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնում է Վլադիկավկազ` ուսումնամարզական հավաքի: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կայքը, ըմբիշները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը:
Թիմի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը հավաքին հրավիրել է 11 մարզիկ։
«Հավաքին հրավիրել եմ առաջին համարներին եւ ծանր քաշային կարգերի երկրորդ համարներին: Թիմի կազմում է նաեւ Լեւան Բերիանիձեն: Առայժմ նա քաշի խնդիր ունի, բայց փորձում ենք լուծել այդ հարցը: Փորձեցի Դավիթ Սաֆարյանի հետ կապ հաստատել, բայց չստացվեց: Վերջիվերջո աշխարհի չեմպիոն է, կցանկանայի իմանալ` ինչ ծրագրեր ունի»,- ըստ ՀԱՕԿ կայքի՝ ասել է հավաքականի գլխավոր մարզիչը:
Ուսումնամարզական հավաքին կմասնակցեն` Գարիկ Բարսեղյանը (57 կգ քաշային կարգ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Նարեկ Սիրունյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Գրիգոր Գրիգորյանը եւ Վարուժան Կոջոյանը (երկուսն էլ` 74 կգ), Վահե Թամրազյանը (86 կգ), Շամիր Աթյանն ու Գեորգի Կետոեւը (երկուսն էլ` 97 կգ) , Լեւան Բերիանիձեն եւ Անդրանիկ Գալստյանը (երկուսն էլ` 125 կգ):
Հավաքականը կվերադառնա ապրիլի 9-ին:
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը
Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը
Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը