Արման Թաթոյանին ՄԻ պաշտպան նշանակելու հարցն անցավ ԱԺ
ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցի քննարկումն ավարտվեց և հանձնաժողովի անդամների քվեարկության արդյունքում Արման Թաթոյանին ՄԻ պաշտպան նշանակելու հարցն անցավ Ազգային ժողով: Թեկնածուներից Զարուհի Փոստանջյանի օգտին քվեարկեց հինգ պատգամավոր, դեմ՝ 6, ձեռնպահ չկար, Նարեկ Ալոյանի օգտին՝ երկու պատգամավոր, դեմ և ձեռնպահ չկար, իսկ Արման Թաթոյանի օգտին՝ 7 պատգամավոր, դեմ` 4, ձեռնպահ չկար:
