Հաղորդավարուհին կդառնա նախարարի խորհրդական
Hayeli.am-ին հայտնի է դարձել, որ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի համար, որպես խորհրդական, այսուհետ կաշխատի «Երկիր մեդիայով» հեռարձակվող «Ապոլիտիկա» հաղորդման հաղորդավար Գոհար Հայրապետյանը: Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս հերթական խորհրդականն ազատվեց աշխատանքից: Կա տեսակետ, որ շատ բարդ է Հասմիկ Պողոսյանի հետ աշխատանքը, որն էլ պատճառ է դառնում, որ խորհրդականներն այդ պաշտոնում երկար չաշխատեն:
