Օղակը սեղմում են Ղարաբաղի խնդրի շուրջ

Թուրքիան և Ռուսաստանը վերականգնել են իրենց հարաբերություններն ու այժմ աշխատում են տարածաշրջանի խնդիրների լուծման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ օրերս ելույթ ունենալով Վաշինգտոնի Մամուլի ազգային ակումբում։ «Ռուսաստանի հետ մենք հաղթահարել ենք մեր տարաձայնությունները։ Այսօր մեր հարաբերությունները վերականգնված են, և մենք համագործակցում ենք տարածաշրջանի մի շարք խնդիրների լուծման ուղղությամբ»,-ասել է նա՝ օրինակ բերելով իրավիճակները Սիրիայում և Ադրբեջանում։ «Թուրքիան ու Ռուսաստանը կարողացան նոր կյանք հաղորդել իրենց հարաբերություններին»,-ասել է նա՝ ընդգծելով, որ Անկարան շարունակում է աջակցել Վրաստանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ «Իրավիճակն Ադրբեջանում» ասելով, պարզ է, որ Չավուշօղլուն նկատի է ունեցել ղարաբաղյան հակամարտությունը: Մոսկվայից ակնկալիքների մասին Անկարան սկսել է ավելի հաճախ բարձրաձայնել: ՈՒ սա միանգամայն սպասելի է: Հայկական կողմի նկատմամբ Անկարայի ու Բաքվի ակնկալած ճնշումները կարող է իրականացնել բացառապես Մոսկվան: Այժմ, երբ փակուղում են բանակցությունները` Անկարան ու Բաքուն Մոսկվայի օգնությամբ են ցանկանում հասնել իրենց պատկերացրած զիջումների իրագործմանը: Այստեղ է, որ կարևոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրների Միացյալ Նահանգների և ի դեմս Ֆրանսիայի` ԵՄ անդամ երկրների կեցվածքը: Ղարաբաղյան կարգավորման գործընթացը բացառապես Մոսկվայի ազդեցության ոլորտում թողնելը ունի վտանգներ, և այդ վտանգը, նախևառաջ` հայկական կողմի համար է: Երբևէ լսե՞լ ենք, որ Անկարան, կամ Բաքուն դժգոհեն Մոսկվայի առանձին ջանքերից, ինչպես բողոքում են, օրինակ` ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից: Երբե՛ք: Նշանակում է` Մոսկվայի հետ է կապվում ոչ հայանպաստ լուծման հասնելու հնարավորությունը: Հետևաբար, այս իրավիճակում կարևոր է, որպեսզի շահագրգիռ այլ երկրներն առավել ակտիվ լինել: Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է փորձեն հետաքրքրել գերտերություններին, առավել ուշադիր աշխատել խաղաղության վրա, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ, դեսպան Քերի Քավանոն. «Կողմերը պետք է միանշանակ ազդանշան ուղարկեն Մոսկվային, Վաշինգտոնին և Փարիզին, որ իրենք իրոք պատրաստ են աշխատել խաղաղ կարգավորման վրա»: Քավանոյի խոսքով, այժմ նման ազդանշան ուղարկելու լավագույն ժամանակն է, քանի դեռ ամերիկյան նոր վարչակազմը զբաղված է արտաքին քաղաքականության առաջնահերթությունների որոշմամբ. «Նախագահ Թրամփը և պետքարտուղար Թիլերսոնը հենց հիմա որոշում են, թե որ ոլորտների վրա են կենտրոնանալու։ Եվ եթե կողմերը ցանկանում են ակտիվ ներգրավել ԱՄՆ-ին, սա լավ ժամանակ է»: ԱՄՆ-ում Թրամփի վարչակազմի ձևավորումից հետո ԼՂ խնդրի առնչությամբ` դիրքորոշումների առումով ոչինչ հայտնի չէ: Առաջիկա ամիսներին, թերևս, Վաշինգտոնը, երբ կճշգրտի իր քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ` կակտիվանան նաև Վաշինգտոնից հայտարարությունները նաև ԼՂ խնդրի առնչությամբ: Ղարաբաղյան հակամարտությունն այն եզակի ոլորտներից է, որտեղ Մոսկվան և Վաշինգտոնը սերտորեն համագործակցել են ավելի քան երկու տասնամյակ, և կարելի է ասել, հաջող են համագործակցել: Սակայն իրավիճակ է փոխվել, ապրիլյան պատերազմ է տեղի ունեցել և Մոսկվան իր ձեռքն է վերցրել ԼՂ խնդիրն` աշխատելով կողմերի հետ առանձին: Ղարաբաղյան հակամարտության գոտում լայնածավալ պատերազմի սկիզբը ծայրահեղ վտանգավոր է ոչ միայն հակամարտության կողմերի համար, այլև՝ ամբողջ տարածաշրջանի համար: Հետևաբար, թե՛ Վաշինգտոնը, թե՛ Մոսկվան, և թե՛ Փարիզը պետք է  հետաքրքրված լինեն խաղաղություն հաստատելու գործում ու ավելի հետևողական գործեն: Թամար Բագրատունի

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Ավտովթար Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում․ վիրավոր կա Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով Չնայած թեմի առաջնորդի բացակայությանը՝ Գառնահովիտի Ս․ Գևորգ եկեղեցում նշվել է Ս․ Գևորգ զորավարի տոնը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը Ադրբեջանի և ՌԴ-ի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր Ռազմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին ՀԱՊԿ անդամ երկրների զnրախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զnրավարժություններին մասնակցելու համար Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Փեզեշքիանը օգնություն է առաջարկել Եմենում հակամшրտության կարգավորման գործում Հայտնի են հոկտեմբերի 25-ի ընտրություններին կուսակցությունների և դաշինքների համարները Սի Ծինփինն ու Թրամփը համամիտ են՝ Իրանը չպետք է միջուկային զենք մշակի Նիկոլը ճիշտ էր, երբ մեր խոսքը համարում է դատարկ կենացներ Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Իշխանությունը տրանսպորտ է հատկացրել Տիգրանաշենին՝ տեղեկանալով «Ուժեղ Հայաստան»-ի նախաձեռնության մասին Աթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից շենք է փլուզվել ՌԴ տիեզերագնացները ուղեծիր դուրս կգան «Crew Dragon»-ով. նրանց կազմում հայ կա Իշխանությունները փորձում են դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Դատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ «Հետք» Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են Պապիկյան Սուրո՛,ուշադիր լսիր՝Ադրբեջանի նախկին ՊՆ պաշտոնյան տեսե՞լ ես՝ ինչ է գրել քո մասին․Անդրեասյան (video) Սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am