Ինչպես համալիրը վաճառվեց մի մարդու, որը քրեական հետախուզման մեջ է
Մարզահամերգային համալիրի հարթաքանդակի հեղինակ Ֆերդինանտ Առաքելյանը,Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց. «Այսօր չունենք այն ղեկավար մարդիկ, որ կարողանան այդ մեծ կառույցը աշխատեցնել: Մասնավորեցնելու էլ իրավունք չունեն լիովին, դա պետության հովանավորության տակ պետք է լինի»: Ճարտարապետներին հետաքրքրում է այն հարցը, թե ինչպես համալիրը վաճառվեց մի մարդու, որը քրեական հետախուզման մեջ է: «Ո՞վ էր այն անխելք մարդը մեր կառավարության մեջ, որը այդ հսկայական շենքը վաճառեց մի սրիկայի, որը հետախուզման մեջ է»,- ասաց Պողոսյանը: Բանախոսները դժվարացան ասել, թե ինչ ճակատագիր է սպասվում համալիրին: Մի բան հաստատ գիտեն՝ պետությունը պարտավոր է պահպանել այն:
