Իշխանությունը սխալվեց իր հաշվարկներում

Սամվել Բաբայանի ձերբակալությունը իշխանությունների ձեռնարկած հերթական կեղծիքն է , այս կարծիքին է Ազգային անվտանգության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գուրգեն Եղիազարյանը: Նրա հետ զրույցը ներկայացնում ենք ստորեւ: Պարոն Եղիազարյան, արդեն իսկ գնահատականներ կան, որ Բաբայանի նկատմամբ կասկածանքները անհավանական են մի շարք պատճառներով, եւ որ իրականում կատարվածը քաղաքական դրդապատճառ ունի: Ո՞րն է Ձեր տեսակետը: Որոշ մարդիկ մոռանում են, որ Բաբայանը մնում է եւ կա Արցախի հերոս, պատերազմի դաշտում  նա կռեց գեներալի իր ուսադիրները: Սամվել Բաբայանն այն մարդը չէ, որը ձեռք կբերեր այդ զենքը: Ինչո՞ւ: -Շատ պարզ, Իգլան ուղղիղ խոցում է ինքնաթիռներ: Եթե  նպատակ ունեին ինչ-ինչ մարդկանց հետ այդկերպ հարցեր լուծել, ապա այդ մարդիկ միայնակ չեն շրջագայում, նրանց կողքին լինում են անմեղ մարդիկ: Եթե նույնիսկ ընդունենք, որ Բաբայանը կապ ունի այդ Իգլայի հետ, բայց նա այդ քայլին գնացող չէր: Հիմա անցնենք Իգլաին: Այն ապահով զենք է եւ ցանկացած երկիր, որն ունի այդ զենքը,  համարակալված է, դրա համարներն ունի նաեւ արտադրող երկիրը, Իգլաի յուրաքանչյուր օգտագործումից առաջ անխտիր որոշ մարմինների պետք է տեղեկացնել դրա մասին: Այսինքն ցանկացած մեկը չի կարող Իգլա ձեռք բերել եւ այն էլ Վրաստանից, ինչու եմ ասում, որովհետեւ արդեն ՆԱՏՕ-ի  որոշ էմիսարներ Վրաստանում են ու այս ամենը լրջագույնս հաշվառման ու վերահաշվառման են ենթարկել:Ի վերջո, եթե այդ զենքը անցել է Վրաստանի սահմանից, ապա վրացիները լուրջ պատասխանատվության կենթարկվեն: Շատ ավելի վատ, քան, երբ մեր սահմանից ուրան տեղափոխեցին Վրաստան ու աշխարհում տեսանք՝ ինչ աղմուկ բարձրացավ: Եւ, ի վերջո, դեռ փորձագետները կասեն՝ արդյոք Իգլա-ն մարտունակ զենք է, թե ոչ, ես անձամբ չեմ հավատում մի պարզ պատճառով, քանի որ աշխարհի ահաբեկիչները ընկած են ու Իգլա են հայթայթում: Հետեւաբար որոնք էին Սամվել Բաբայանի ձերբակալության իրական դրդապատճառները, ինչով էր նա վտանգավոր իշխանությունների համար: Մեր պանծալի ԱԱԾ-ն, մարդուն բռնելուց մեկ շաբաթ առաջ <<ծանուցագիր>> է ուղարկում լրատվամիջոցներին եւ դուք սկսում եք գրել, որ Սամվել Բաբայանի կազմակերպված Սասնա ծռեր-2-ը շուտով կանցնի գործողությունների եւ այլն, եւ այլն: Ինչպես Վահան Շիրխանյանը փորձ արեց վատ խոսել <<սրբության սրբոցի>>՝ Սերժ Սարգսյանի մասին ու հիմա նա բանտում դանդաղ մահանում է, հիմա նույն բանն է արել մեր հերոսը՝  Սամվել Բաբայանը: Նրան մի երկու ամիս կկալանավորեն, նախաքննական աշխատանքներ կտանեն, ընտրությունները կանցնեն, Բաբայանին ազատ կարձակեն, դրանով կավարտեն նախընտրական կամպանիան ՕՐՕ-ի հետ կապված:Ուշադրություն դարձրեք, նախ պարզվեց, թե իբր Օսկանյանի որդին է մարդ առեւանգել, գործ հարուցեցին՝ ուղերձով՝ թե խելոք չես մնա, որդիդ կնստի: Հաջորդը,երբ խոսք գնաց, թե ինչու շարժիչները չեն միացել պատերազմի ժամանակ, սկսեցին դրա պատճառները վերագրել Սեյրան Օհանյանին, որը Երեւանում է այդ ժամանակ եղել որպես ՀՀ պաշտպանության նախարար, ու ոչ մի բառ այն մարդու մասին, որն այդ ժամանակ Արցախի բանակի հրամանատարն էր, իսկ այսօր ՀՀ  ԶՈՒ  շտաբի պետի պաշտոն է ստացել, սա էլ զգուշացում էր Սեյրան Օհանյանին, հիմա հերթը Րաֆֆի Հովհաննիսյանինն է, նրա կնոջ բարեգործական ընկերության հետ կապված տարիներ առաջ որոշակի գումար էին հայտնաբերել, հիմա էլ դա մեջ կբերեն: Սրանք իրենց հաշիվներում սխալվեցին, ՕՐՕ-ն լրջագույն առավելություն ստացավ: Անի Սահակյան

դիտվել է 89 անգամ
Լրահոս
Ավտովթար Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում․ վիրավոր կա Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով Չնայած թեմի առաջնորդի բացակայությանը՝ Գառնահովիտի Ս․ Գևորգ եկեղեցում նշվել է Ս․ Գևորգ զորավարի տոնը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը Ադրբեջանի և ՌԴ-ի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր Ռազմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին ՀԱՊԿ անդամ երկրների զnրախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զnրավարժություններին մասնակցելու համար Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Փեզեշքիանը օգնություն է առաջարկել Եմենում հակամшրտության կարգավորման գործում Հայտնի են հոկտեմբերի 25-ի ընտրություններին կուսակցությունների և դաշինքների համարները Սի Ծինփինն ու Թրամփը համամիտ են՝ Իրանը չպետք է միջուկային զենք մշակի Նիկոլը ճիշտ էր, երբ մեր խոսքը համարում է դատարկ կենացներ Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Իշխանությունը տրանսպորտ է հատկացրել Տիգրանաշենին՝ տեղեկանալով «Ուժեղ Հայաստան»-ի նախաձեռնության մասին Աթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից շենք է փլուզվել ՌԴ տիեզերագնացները ուղեծիր դուրս կգան «Crew Dragon»-ով. նրանց կազմում հայ կա Իշխանությունները փորձում են դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Դատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ «Հետք» Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են Պապիկյան Սուրո՛,ուշադիր լսիր՝Ադրբեջանի նախկին ՊՆ պաշտոնյան տեսե՞լ ես՝ ինչ է գրել քո մասին․Անդրեասյան (video) Սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am