Պերմյակովը դողում էր.ցուցմունք է տալիս սահմանապահը
Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատավարությանը Վալերի Պերմյակովի ձերբակալությանը անմիջականորեն մասնակցություն ունեցած Ստյոպա Սումբուլյանը,ով սահմանապահ զորքերում զինծառայող է, ասաց, որ հունվարի 13-ին կապիտան Խաչատրյանի հետ անցել է ծառայության Բայանդուրի ուղեկալում: Ժամը 5-ին հրահանգել են բարձրանալ դիտարկման վայր:և 5 րոպե անց նկատել լապտերի լույս, զեկուցել է կապիտանին,ով Սումբուլյանին հրահանգել է լիցքավորել ատրճանակը, զենքը պահել է իրենց մոտեցած անձի վրա, հետո օգնության է եկել ծառայակիցներից մեկը, կապել են տվյալ անձի ձեռքերն ու ոտքերը: Խուզարկել են նրան, մոտից հայտնաբերել 3 հեռախոս, մի քիչ փող՝ մի քանի հարյուր ռուբլի եւ կրակայրիչ: Այնուհետ ժամանել է օպերատիվ խումբը, նրան դրել են «ՈՒԱԶ» ավտոմեքենայի մեջ եւ տարել Ախուրիկի կողմը, մոտ 40 րոպե անց եկել են ոստիկանները: Ավետիսյանների փաստաբանները վկայից հետաքրքրվեցին, թե երբ լապտերը պահեցիր վրան, ինչի՞ց հասկացար, որ Պերմյակովն է, հատկապես երբ վերջինս քաղաքացիական հագուստով էր: Փաստաբան Լուսինե Սահակյանը հարցրեց՝ «դատարանում ասացիք, որ չեք ճանաչում ամբաստանյալին, այնտեղ ինչպե՞ս ճանաչեցիք»: Ավետիսյանների շահերը պաշտպանող Արթուր Սաքունցի այն հարցին, թե որպես սահմանապահի՝ ձեր մոտ չկա՞ր այն տպավորությունը, թե նպատակ կար ինչ-որ մեկի գործողությունը կանխելու. Պերմյակովն է անցնելու այստեղից, գնանք բռնենք, վկան ասաց, որ հրամանատարն է որոշել՝ ով որտեղ պետք է հսկողություն իրականացնի: Վկա Սումբուլյանը նաեւ ասաց, որ Պերմյակովը այնպիսի շորերով էր, որ հազիվ կարողանար դիմանալ պոմպակայանի տարածքում. զինվորական հագուստով հազիվ կարելի է 6 ժամ դիմանալ: Դա նշանակում է, որ Պերմյակովը մոտ 1 ժամ է գտնվել այդ ուղեկալի տարածքում: Վկան նաեւ պատմեց, որ Պերմյակովը դողում էր, ուզում էր լաց լինել: Արթուր Սաքունցի հարցին՝ նրա վրայից ծխախոտի, ալկոհոլի հոտ չէ՞ր գալիս, Սումբուլյանն ասաց՝ ոչ:
