Հանեիք ,եթե էդքան դուխ ունեի՞ք.Փոստանջյանը՝ Սահակյանին
Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցի քննարկմանը հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը առաջադրված թեկնածու Զարուհի Փոստանջյանին ասաց.«Ձեր կրթության հետ է կապված, խնդիր կա, պետական նմուշի դիպլո՞մ եք ստացել»: «Այո, եւ եթե իմ փաստաթղթերի հետ ինչ-որ բան այն չէր, կարող էին իր թեկնածությունը չգրանցել:Ես փաստաբանական քննություն եմ հանձնել՝ ստացել լիցենզիա»,-պատասխանեց Փոստանջյանը: «Եթե դուք ընտրվեք, հավելյալ փաստաթղթեր ներկայացրեք, որպեսզի ձեր ոչ պետական նմուշի դիպլոմը համարվի բարձրագույն կրթություն»,Սահակյանի պնդմանը օատասխանեց Փոստանջյանը. Կարող եք վերանայել իմ առաջադրումը եւ գրանցումը չեղյալ համարել: «Կարող ենք վերանայել: Ձեր դիպլոմը ոչ պետական նմուշի է, չի համապատասխանում բարձրագույն կրթության մասին պահանջներին: Եթե հավելյալ փաստաթղթեր ունեք, ներկայացրեք, որ ձեր անցնելու դեպքում ներկայացնեմ լիագումար նիստ: Ձեզ էլ գրանցումից չենք հանի, որպեսզի չեթաք ու ասեք՝ քաղաքական հետապնդումների արդյունքում հանեցին եւ այլն»: Զարուհի Փոստանջյանն էլ արձագանքեց. «Հանեիք, հանեիք, էդքան դուխ ունեի՞ք»:
