Նրանք ասում են այն, ինչ ուզում են Թուրքիան եւ Իսրայելը

Երեկ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալվել է «Հանրային հեռուստաալիքի» «Օրակարգից դուրս» հաղորդաշարին: Հարցազրույցի ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանը խոսել է արցախյան հիմնախնդրի լուծման մասին: Առաջին նախագահը շարունակել է պնդել իր հայտնի թեզը ղարաբաղյան հարցում՝ «հանձնենք, որ լավ ապրենք» կամ «Արցախի հարցն է խանգարում մեր լավ ապրելուն»։ Բացի այդ Լևոն Տեր-Պետրոսյանն անուղղակի աջակցություն է հայտնել Սերժ Սարգսյանի կողմից տարվող քաղաքականությանը ղարաբաղյան հակամարտության հարցում, ինչով էլ բուռն դժգոհություն է առաջացրել հասարակության շրջանում: «Քրիստոնեադեմոկրատական վերածնունդ» կուսակցության նախագահ, ՀԱԿ դաշինքի նախկին անդամ Սոս Գիմիշյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով առաջին նախագահի հնչեցրած տեսակետներին, այսպես արձագանքեց․«Դե նա իր 7 տոկոսի հարցն է լուծում, այդ տոկոսն է երազում»-ասաց Գիմիշյանը նկատի ունենալով Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակցությունը գործող իշխանություններին անհատույց չի մնալու․.․«Մինչեւ դա առանց այդ 7 տոկոսի էր անում, հիմա ինչու չանի՞»։ Սոս Գիմիշյանը ոչ միայն չի կիսում առաջին նախագահի մոտեցումն առ այն, որ խնդրի լուծման բանալին ԵԱՀԿ Մինսկի խմբի, հատկապես, Ռուսաստանի ձեռքում է, այլեւ կարծում է, որ «հող հանձնելով» խնդիրը չի լուծվում․«Եթե չասենք, որ ավելի է բարդանալու։ Նախ առաջինը՝ Ղարաբաղի սահմաններին շարունակվելու են կրակոցները, յոթ շրջան հանձնելով հարցը չի լուծվում, քանզի Ադրբեջանը ոչ միայն Ղարաբաղն է ուզում, այլ Սյունիքը, Երեւանի խանության մասին է խոսում։ Այսինքն, եթե դու խաղաղություն ես ուզում ծնկի չոքելով, ապա ծնկի կչոքես, բայց խաղաղությունը չես ստանա»։ Թե ինչից դրդված է Տեր-Պետրոսյանն աջակցություն ցուցաբերում իշխանություններին, իսկ վերջիններին ով եւ ինչ է պարտադրում , Գիմիշյանը հարցին պատասխանեց․«Հազար ու մի պատվիրատու կարող է լինել։ Մեր իշխանությունները երբեք էլ ինքնուրույն չեն եղել։ Հիմա ով կարող է ասել, թե ում անձնական շահերից ելնելով, ում ցանկությամբ իրենք ինչեր են ուզում անել։ Առավել եւս թող բացատրեն յոթ շրջան հանձնելով ինչ խնդիր են լուծելու։ Անվտանգություն է լինելու, իհարկե՝ ոչ, խաղաղություն էլ չի լինելու»։ Գիմիշյանի խոսքով բոլոր նրանք, ովքեր խրախուսում են տարածքների հանձնումը, խրախուսում են նաեւ Ադրբեջանին, որպեսզի վերջինը կրակի Արցախի սահմանների վրա: «Մենք մեր բերանով ասում ենք, որ դու ճիշտ ես, քեզ պիտի վերադարձնեն, չտվողներին էլ կրակի։ Եւ երրորդը, փաստացի մեր առաջին եւ գործող նախագահներն ասում են այն, ինչ ուզում են Թուրքիան եւ Իսրայելը։ Նրանք էլ հին դաշնակիցներ են ու նույն բանն են ասում» - հիշեցրեց պարոն Գիմիշյանը հակադարձելով նաեւ Տեր-Պետրոսյանի դիտարկմանը, թե իրեն հակադարձողներն առանձնապես խնդրից չեն հասկանում․«Դե, իհարկե, իրենք մտքի տիտաններ են, իրենց ոնց կարելի է հասկանալ։Հայրենիքը ուզում են տալ որեւէ խնդիր չլուծելով, հիմա մենք ոնց կարող ենք իրենց հասկանալ»։ Գիմիշյանը հիշեցրեց, որ 1988 թվականից ադրբեջանցիները սկսել են հայերին սպանել․, որոնք փախչել ու ապաստան են գտել Ղարաբաղում, դրանից հետո փորձել են շարունակել նաեւ Ղարաբաղում․«Այնպես որ Արցախի հարցը սա է, հայ ժողովուրդն ընդամենը ցանկացել է պաշտպանվել ու ստեղծվել է պատերազմ, այս վիճակը»։ Գիմիշյանը հարցնում է․«Իսկ որեւէ մեկը հայ ժողովրդին հարցրել է՝ ինքը համաձայն է, թե ոչ, իրենք որոշողը չեն, իրենք միայն հարստացել են այդ պատերազմի, այս իրավիճակի վրա, բեռը կրողը ժողովուրդն է, հայ ժողովուրդն է արյան գնով ազատագրել ու պաշտպանել»։ Անի Սահակյան

դիտվել է 212 անգամ
Լրահոս
Ավտովթար Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում․ վիրավոր կա Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով Չնայած թեմի առաջնորդի բացակայությանը՝ Գառնահովիտի Ս․ Գևորգ եկեղեցում նշվել է Ս․ Գևորգ զորավարի տոնը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը Ադրբեջանի և ՌԴ-ի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր Ռազմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին ՀԱՊԿ անդամ երկրների զnրախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զnրավարժություններին մասնակցելու համար Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Փեզեշքիանը օգնություն է առաջարկել Եմենում հակամшրտության կարգավորման գործում Հայտնի են հոկտեմբերի 25-ի ընտրություններին կուսակցությունների և դաշինքների համարները Սի Ծինփինն ու Թրամփը համամիտ են՝ Իրանը չպետք է միջուկային զենք մշակի Նիկոլը ճիշտ էր, երբ մեր խոսքը համարում է դատարկ կենացներ Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Իշխանությունը տրանսպորտ է հատկացրել Տիգրանաշենին՝ տեղեկանալով «Ուժեղ Հայաստան»-ի նախաձեռնության մասին Աթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից շենք է փլուզվել ՌԴ տիեզերագնացները ուղեծիր դուրս կգան «Crew Dragon»-ով. նրանց կազմում հայ կա Իշխանությունները փորձում են դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Դատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ «Հետք» Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են Պապիկյան Սուրո՛,ուշադիր լսիր՝Ադրբեջանի նախկին ՊՆ պաշտոնյան տեսե՞լ ես՝ ինչ է գրել քո մասին․Անդրեասյան (video) Սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am