Եթե Ծառուկյանը չվերադառնար, չի բացառվում, որ ԲՀԿ-ն շեմը չհաղթահարեր․ Ն․ Ազիզյան

ԱԺ երրորդ գումարման խորհրդարանի պատգամավոր, այժմ Ծառուկյան դաշինքով ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Նապոլեոն Ազիզյանը համոզված է, որ խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ առաջին տեղն է զբաղեցնելու։ Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասաց նա: Դիտարկմանը, որ հասարակության մեջ կա կարծիք, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքականություն է վերադարձել ՀՀԿ նախագահ Սեր- Սարգսյանի համաձայնությամբ, իսկ ընտրություններից հետո կոալիցիա են կազմելու իշխող ուժի հետ, Ազիզյանը հակադարձեց․ «Մենք ամենեւին չենք մտածում, որ խորհրդարան գնալու ենք կոալիացիա կազմենք, մենք, ավելի կոնկրետ ես, համոզված եմ, որ գալու ենք մեծամասնություն՝ 50+1 ու իրականացնելու ենք մեր ծրագրերը»։ Ըստ Նապոլեոն Ազիզյանի՝ այս խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարան են ներգրավվելու միայն այն ուժերը, ում ժողովուրդը քվե է տալու: «Էդ որ ասում ենք մեզ ձայն տվեք, հետո պահանջեք մեզնից, անպայման կատարելու ենք, որովհետեւ Գագիկ Ծառուկյանը նման տեսակի մարդ է։ Այդ 15 կետը հենց ժողովրդի համար է առանձնացրել, որ մարդիկ անձամբ իրենց մաշկի վրա են զգալու փոփոխությունները, ու կտեսնեք, թե ինչքան արագ են կյանքի կոչվելու դրանք»,-ասաց նա՝ հավելելով, որ Գագիկ Ծառուկյանը միակ քաղաքակնա գործիչն է, որի ժողովուրդը հավատում է։ «Մեր խորհրդարան գնալու հիմնական գրավականը Գագիկ Ծառուկյանի վերադարձն է»,-նշեց նա՝ չբացառելով, որ եթե Գագիկ Ծառուկյանը չվերադառնար, ապա ԲՀԿ-ն չէ հաղթահարերի պահանջվող շեմը։ Ինչ վերաբերում է իր՝ քաղաքականություն վերադարձին 71 տարեկան հասակում, Նապոլեոն Ազիզյանն ասաց․ «ԱՄՆ նախագահ Թրամփն իմ տարիքին է, Տեր-Պետրոսյանը ինձնից մեծ է, Ավստրիայի նախագահը երկու-երեք տարով մեծ է․ դե տարիք է էլի, կարեւորը ես ինձ առույգ եմ զգում եւ համոզված եմ, որ Ծառուկյան դաշինքի ծրագրերը իրականացելու գործում իմ ուրույն դերն ունենալու եմ»։ Սեդա Ղուկասյան

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Ավտովթար Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում․ վիրավոր կա Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով Չնայած թեմի առաջնորդի բացակայությանը՝ Գառնահովիտի Ս․ Գևորգ եկեղեցում նշվել է Ս․ Գևորգ զորավարի տոնը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը Ադրբեջանի և ՌԴ-ի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր Ռազմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին ՀԱՊԿ անդամ երկրների զnրախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զnրավարժություններին մասնակցելու համար Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Փեզեշքիանը օգնություն է առաջարկել Եմենում հակամшրտության կարգավորման գործում Հայտնի են հոկտեմբերի 25-ի ընտրություններին կուսակցությունների և դաշինքների համարները Սի Ծինփինն ու Թրամփը համամիտ են՝ Իրանը չպետք է միջուկային զենք մշակի Նիկոլը ճիշտ էր, երբ մեր խոսքը համարում է դատարկ կենացներ Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Իշխանությունը տրանսպորտ է հատկացրել Տիգրանաշենին՝ տեղեկանալով «Ուժեղ Հայաստան»-ի նախաձեռնության մասին Աթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից շենք է փլուզվել ՌԴ տիեզերագնացները ուղեծիր դուրս կգան «Crew Dragon»-ով. նրանց կազմում հայ կա Իշխանությունները փորձում են դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Դատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ «Հետք» Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են Պապիկյան Սուրո՛,ուշադիր լսիր՝Ադրբեջանի նախկին ՊՆ պաշտոնյան տեսե՞լ ես՝ ինչ է գրել քո մասին․Անդրեասյան (video) Սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am