Ես չեմ ցանկանա, որ այդ գերեզմանափորը Դուք լինեք.Մելիքյանը՝Մարուքյանին
Արդեն տեղեկացրել ենք,որ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողվում քննարկվում է Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը ՄԻՊ պաշտոնում:Նեկայացնելուց հետո պատգամավորները սկսեցին հարցեր ուղղել անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանին: « Փոստանջյանի թեկնածությունն առաջադրելուց առաջ հարցը քննարկել է «Ժառանգություն» կուսակցության հետ: Կարո՞ղ է` լուրջ եք ընդունել, որ նա կարող է ընտրվել:Մարուքյանն, առաջարկելով Փոստանջյանի թեկնածությունը, ըստ էության, ցանկանում է գերեզմանափոր դառնալ «Ժառանգություն» կուսակցության և համանուն խմբակցության համար:Ես չեմ ցանկանա, որ այդ գերեզմանափորը Դուք լինեք»,- հետաքրքրվեց ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը Մարուքյանից: «Նախ զարմացած եմ, որ փոխադարձ հարգանքով հանդերձ Դուք գերզմանափորի պիտակ եք ցանկանում կպցնել ինձ, կամ այն քաղաքական ուժին, որը ես եմ ներկայացրել: Ես թեկնածություն առաջադրելուց առաջ հարցը քննարկել եմ տիկին Փոստանջյանի հետ: Չեմ կարծում, որ ես պետք է քննարկեի «Ժառանգություն» կուսակցության հետ, եթե Զարուհի Փոստանջյանը համաձայնվել է, նշանակում է նա քննարկել է իր կուսակցության հետ: Եթե հանձնաժողովականները ձայն տան իր թեկնածուին, «Ժառանգություն» խմբակցությունը չի դադարի գործել:Զարմանում եմ, որ Հանրապետական խմբակցությունն է այդ դարդը անում: Եթե դուք լուրջ չեք ընդունել այդ թեկնածությունն, ինչո՞ւ եք խառնվել իրար: Ես ինչ որ անում եմ, լուրջ եմ անում, ես անլուրջ բան չեմ անում»,- պատասխանեց Մարուքյանը:
