Նախագահականում խորհրդակցություն կլինի` կոալիցիայի վերաբերյալ
Hayeli .am-ի տեղեկություններով,այսօր ժամը 17,00-ին նախագահականում խորհրդակցություն է հրավիրված, որի ժամանակ էլ Սերժ Սարգսյանը պատրաստվում է պաշտոնապես հայտարարել ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունների արդյունքի` առաջիկա կոալիցիայի մասին: Հրավիրված են բոլոր առանցքային պաշտոնյաները, պատգամավորներ: Միայն թե, ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան միանգամից չի լինի: ՀՅԴ-ին տրվելու է երեք պորտֆել` ԿԳ նախարարի, Էկոնոմիկայի նախարարի և Տարածքային կառավարման նախարարի պաշտոնները: Նշենք,որ լրատվամիջոցների ներկայացուցիչներ հրավիրված չեն,արդյուների մասին կտեղեկանանք նախագահականի պաշտոնական հաղորդագրությունից:
