Զարուհի Փոստանջյանը խիզախ կին. Է. Մարուքյան
ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի երեք թեկնածուի դիմումները: Օմբուդսմենի իր թեկնածուին է առաջադրել ՀՀԿ-ն՝ Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին, ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը իր ղեկավարած «Ալյանս» կուսակցության անդամ, իրավաբան Նարեկ Ալոյանին եւ ՕԵԿ-ն ու ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանին: Ի դեպ, հանձնաժողովը բաղկացած է 12 անդամից, որից 6-ը՝ ՀՀԿ պատգամավոր: Հանձնաժողովի ընտրած օմբուդսմենի թեկնածուն այնուհետեւ կներկայացվի ԱԺ լիագումար նիստին եւ փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրվի: Էդմոն Մարուքյանն իր խոսքում ներկայացրեց Զարուհի Փոստանջյանի կենսագրությունը: Մասնավորապես նա հիշեցրեց, որ «Մատաղիսի» գործով տիկին Փոստանջյանը հասավ նրան, որ իր պաշտպանյալները ազատ արձակվեցին: Նշենք, որ այդ տարիներին մեղադրող դատախազը այժմ ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն էր: Պարոն Մարուքյանը պատմեց նաեւ, որ Զարուհի Փոստանջյանը ակտիվ մասնակցություն է ունեցել 2008թ. մարտի 1-ին, անցած տարի հունվարին Գյումրիում ու շատ այլ բողոքի ակցիաների ժամանակ. «Զարուհի Փոստանջյանը խիզախ կին է, որ պաշտպանում է մարդու իրավունքները ցանկացած տեղ, ցանկացած ժամանակ»:
