Ալիևի նոր սպառնալիքների պատճառը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նովրուզի իր ելույթում անդրադարձել է նաև ղարաբաղյան խնդրին, ավելի ճիշտ՝ նրա ելույթի զգալի մասը վերաբերել է Լեռնային Ղարաբաղին: Նա կրկին արձանագրել է, որ այդ խնդրի լուծման համար լուրջ տեղաշարժ չկա, ու անցել է մեղադրանքները Հայաստանի ուղղությամբ: Նրա խոսքով՝ առաջընթացի բացակայության պատճառը Հայաստանն է, որը «խաղաղություն չի ցանկանում, այլ ցանկանում է պահպանել ստատուս քվոն, չի ցանկանում լքել գրաված տարածքները»: «Դրա համար մենք, միջազգային հանրությունը, միջնորդները պետք է ստիպենք նրանց, ուրիշ ճանապարհ չկա», - ասել է Ալիևը՝ շարունակելով. «Հայաստանը փորձում է բոյկոտել բանակցությունները: Միջնորդները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները արդեն բաց հայտարարում են, որ մոտ ապագայում պետք է վերականգնվեն բովանդակային բանակցությունները»: Այնուհետև, Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանը ցանկացած գնով կվերականգնի «իր տարածքային ամբողջականությունը»: «Որքան Հայաստանը շուտ հասկանա, որ չի կարող պահել գրավյալ տարածքները, այնքան լավ իր համար: Մենք չենք հաշտվի նման իրավիճակի հետ: Մենք մեծացնում ենք մեր հզորությունը, մեծացնում ենք մեր ռազմական, քաղաքական հզորությունը, ամրապնդում միջազգային դիրքորոշումը», - ասել է Ադրբեջանի նախագահը: Ալիևն, ըստ էության, սպառնացել է Հայաստանին՝ ասելով. - «Անցած տարվա ապրիլյան կռիվը կարճատև կռիվ էր, և նրանք պետք է ճիշտ եզրակացության հանգեն ու հասկանան, որ մենք ցանկացած գնով կվերականգնենք մեր տարածքային ամբողջականությունը»։ Նրա խոսքով, այսօր ադրբեջանական դրոշը ծածանվում է Լելե Թեփեում (Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հարավում գտնվող բարձունք, որն անցած տարի ապրիլյան պատերազմի ժամանակ անցավ ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ) և «Աղդերեում» (Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանը), և այն կծածանվի նաև Շուշիում և «Խանքենդիում» (Ստեփանակերտ): Հայաստանի ղեկավարների վերջին հանդիպումները, որոնց ընթացքում քննարկվել է Ղարաբաղի հարցը, տեղի են ունեցել Նյու Յորքում և Մոսկվայում: Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ անցած շաբաթավերջին հանդիպեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա ներկայացրել է խնդրի կարգավորման գործընթացի ներկայիս իրավիճակը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու ջանքերին: Իսկ մարտի կեսերին Մոսկվայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ Ռուսաստանը շարունակում է ղարաբաղյան խնդրի փոխընդունելի հանգուցալուծում գտնելուն ուղղված ջանքերը՝ և՛ Մինսկի խմբի շրջանակում, և՛ Բաքվի ու Երևանի հետ ուղիղ շփումներում։ Պաշտոնական Երևանն էլ շեշտում է, որ բանակցային գործընթացը շարունակելու համար անհրաժեշտ է պայմաններ ստեղծել։ Ալիևի կողմից կրկին Հայաստանի ուղղությամբ սպառնալիքներ հնչեցնելը նշանակում է մի բան` միջնորդ պետությունները նրան ճնշում են, ասելով, որ բանակցությունները պետք է շարունակվեն` բացառելով ռազմական գործողությունները: Ավելին` միջնորդ պետությունները շարունակում են պնդել, որ պետք է կիրառվեն սահմանային միջադեպերի ուսումնասիրության մեխանիզմները, ինչին պաշտոնական Բաքուն հետևողականորեն ընդդիմանում է: Նման իրավիճակում Ալիևին այլ բան չի մնում, քան սպառնալիքներ հնչեցնելը: Թամար Բագրատունի

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Ավտովթար Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում․ վիրավոր կա Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով Չնայած թեմի առաջնորդի բացակայությանը՝ Գառնահովիտի Ս․ Գևորգ եկեղեցում նշվել է Ս․ Գևորգ զորավարի տոնը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը Ադրբեջանի և ՌԴ-ի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր Ռազմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին ՀԱՊԿ անդամ երկրների զnրախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զnրավարժություններին մասնակցելու համար Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Փեզեշքիանը օգնություն է առաջարկել Եմենում հակամшրտության կարգավորման գործում Հայտնի են հոկտեմբերի 25-ի ընտրություններին կուսակցությունների և դաշինքների համարները Սի Ծինփինն ու Թրամփը համամիտ են՝ Իրանը չպետք է միջուկային զենք մշակի Նիկոլը ճիշտ էր, երբ մեր խոսքը համարում է դատարկ կենացներ Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Իշխանությունը տրանսպորտ է հատկացրել Տիգրանաշենին՝ տեղեկանալով «Ուժեղ Հայաստան»-ի նախաձեռնության մասին Աթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից շենք է փլուզվել ՌԴ տիեզերագնացները ուղեծիր դուրս կգան «Crew Dragon»-ով. նրանց կազմում հայ կա Իշխանությունները փորձում են դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Դատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ «Հետք» Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են Պապիկյան Սուրո՛,ուշադիր լսիր՝Ադրբեջանի նախկին ՊՆ պաշտոնյան տեսե՞լ ես՝ ինչ է գրել քո մասին․Անդրեասյան (video) Սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am