Քեսաբ քաղաքը մարդասիրական օգնություն է ստացել Ռուսաստանից
Ինչպես հայտնում է TASS-ը, Սիրիայի Լաթաքիա նահանգի հայաբնակ Քեսաբ քաղաքի բնակիչները նախօրեին մարդասիրական օգնություն են ստացել Ռուսաստանից ու Սիրիայից: Հինգշաբթի առավոտյան ՌԴ ռազմաօդային ուժերին պատկանող երկու ռազմատրանսպորտային «Իլ-76» ինքնաթիռները ժամանել են Լաթաքիայի «Խմեյմիմ» ավիաբազա՝ Սիրիայի քաղաքացիների համար բերելով շուրջ 50 տոննա մարդասիրական օգնություն: Օգնությունը նախատեսված է Սիրիայի այն քաղաքների ու շրջանների բնակիչների համար, որոնք արգելափակված են ահաբեկչական կազմակերպությունների զինյալների կողմից: Բացի պարենից ու դեղամիջոցներից՝ ինքնաթիռներում եղել են նաև սնունդ, դպրոցական պիտույքներ, ինչպես նաև նվերներ երեխաների համար՝ քաղցրավենիքներ ու խաղալիքներ:
