Որտեղի՞ց գիտի, Ալիեւի մոտի՞ց է եկել․ Ս․ Սաֆարյանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, ԱԴ ցուցակով պատգամավորության թեկնածու Ստյոպա Սաֆարյանը զարմացած է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունից, որ ԼՂ հարցով բանակցությունները շարունակվում են: «Որտեղի՞ց գիտի, Ալիեւի մոտի՞ց է եկել, Սերժ Սարգսյանը բանակցողն է եւ քանիցս պնդել է, որ Ադրբեջանը պատրաստ չէ բանակցություններին»,-Hayeli.am-ի հետ զրույցում ասաց նա։ Հիշեցնենք, որ Հանրային հեռուստանընկերությամբ հեռարձակվող «Օրակարգից դուրս» հաղորդման շրջանակներում Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ բանակցությունները շարունակվում են, եւ Ադրբեջանը եւս պատրաստ է զիջումների: «Ուզում եմ հասկանալ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը բացարձակ անտեղյա՞կ է բանակցային պրոցեսից կամ Ալիե՞ւն է իրեն ասել, դա աբսուրդ է։ Սերժ Սարգսյանը որպես ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի կողմից բանակցող կողմ հստակ հայտարարել է, որ Ադրբեջանը չի բանակցում, ցանկություն չունի խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու»,-ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ Մինսկի խումբն անգամ նման հայտարարությամբ հանդես չի եկել: «Հիմա ի՞նչ պրովոկացիա՞ է անում Տեր-Պետրոսյանը»,-ինքն իրեն հարցրեց Սաֆարյանը։ Ստյոպա Սաֆարյանը հիշեցրեց, որ անգամ ՀՀԿ-ականներն են ասում, որ բանակցություններ որպես այդպիսին չկան, ուստի, եթե անգամ ՀՀԿ-ն չի անվանում բանակցություն, ապա ի՞նչ բանակցության մասին է առաջին նախագահը խոսում․ «Ինչի՞ է ուզում տեղի ունեցածը բանակցություն ներկայացնել, ո՞վ է նման բան խնդրել եւ ի՞նչ առաքելություն ունի այս նախընտրական շրջանում տեղի ունեցածը բանակցություն ներկայացնել, եթե անգամ իշխող ուժը բանակցություն չի ասում»։ Ըստ Սաֆարյանի, եթե բանակցությունները կյանքի կոչված լինեին, ապա այլեւս իրական կլինեին Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները։ Մեր ճշտող հարցին՝ ըստ իրեն ո՞վ կարող էր նման խնդրանքով հանդես գալ, Սաֆարյանն ասաց՝ միանաշանակ ՌԴ-ն։ Սեդա Ղուկասյան

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Ավտովթար Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում․ վիրավոր կա Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով Չնայած թեմի առաջնորդի բացակայությանը՝ Գառնահովիտի Ս․ Գևորգ եկեղեցում նշվել է Ս․ Գևորգ զորավարի տոնը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը Ադրբեջանի և ՌԴ-ի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր Ռազմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին ՀԱՊԿ անդամ երկրների զnրախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զnրավարժություններին մասնակցելու համար Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Փեզեշքիանը օգնություն է առաջարկել Եմենում հակամшրտության կարգավորման գործում Հայտնի են հոկտեմբերի 25-ի ընտրություններին կուսակցությունների և դաշինքների համարները Սի Ծինփինն ու Թրամփը համամիտ են՝ Իրանը չպետք է միջուկային զենք մշակի Նիկոլը ճիշտ էր, երբ մեր խոսքը համարում է դատարկ կենացներ Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Իշխանությունը տրանսպորտ է հատկացրել Տիգրանաշենին՝ տեղեկանալով «Ուժեղ Հայաստան»-ի նախաձեռնության մասին Աթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից շենք է փլուզվել ՌԴ տիեզերագնացները ուղեծիր դուրս կգան «Crew Dragon»-ով. նրանց կազմում հայ կա Իշխանությունները փորձում են դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Դատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ «Հետք» Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են Պապիկյան Սուրո՛,ուշադիր լսիր՝Ադրբեջանի նախկին ՊՆ պաշտոնյան տեսե՞լ ես՝ ինչ է գրել քո մասին․Անդրեասյան (video) Սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am