ԱՄՆ-ին Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ են պետք
ԱՄՆ-ին Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ են պետք, սակայն ԱՄՆ-ը չպետք է աչք փակի նրա վարքի վրա, մասնավորապես Ուկրաինայում՝ հայտարարել է ամերիկացի սենատոր Բերնի Սանդերսը, որը Դեմոկրատական կուսակցությունից հավակնում է նախագահի պաշտոնին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ «Մեզ պետք են հնարավորինս լավ հարաբերություններ Ռուսաստանի հետ։ Սակայն եկեք ազնիվ լինենք Ղրիմում և Ուկրաինայում ռուսական ագրեսիայի հարցում»,- ասել է նա Միլուոկիում հեռուստաբանավեճի ժամանակ։ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները վատթարացել են՝ կապված Ուկրաինայում իրավիճակի հետ։ ԵՄ-ն և ԱՄՆ-ը 2014 թվականի կեսերին պատժամիջոցներ սահմանեցին ռուսական տնտեսության մի շարք ոլորտների դեմ։ Ի պատասխան՝ Ռուսաստանը սահմանափակեց պարենային ապրանքների ներկրումն այն երկրներից, որոնք աջակցել են պատժամիջոցային ռեժիմին։
