«Եթե դիմեն զենքի՝ մենք էլ զենքի կդիմենք». Բագրատյան
«Ազատ դեմակրատներ» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Հրանտ Բագրատյանը մատնանշեց երկու ուժի, որոնք կաշառք են բաժանում:«Երկու քաղաքական ուժ սրբում են կաշառքներով, բայց դա չի նշանակում, որ իրենց ձայն կտան: Նրանցից մեկը ներկայանում է որպես իշխանությունը, մյուսը ներկայանում է իբրեւ ընդդիմություն»,- նշեց նա: Հրանտ Բագրատյանը պատմեց, որ Արմավիրում քարոզարշավի ժամանակ իրենց դիմած մի պապիկ ասել է. «Ամոթ չե՞ք անում, առանց փողի գալիս եք»: Այնուհետև՝ վստահեցրեց, որ իրենք պատրաստվում են պայքարել և արդեն որոշել են, թե ինչպես: «Թաղային հեղինակությունների դեմ կռիվ կտանք: Եթե դիմեն զենքի, մենք էլ զենքի կդիմենք», – ասաց Հրանտ Բագրատյանը:
