«Անբարոյական գիշերային կյանք ունենք». Հրանտ Բագրատյան
«Ազատ դեմակրատներ» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Հրանտ Բագրատյանը ցանկանում է կանոնակարգել մարմնավաճառների աշխատանքը: «Նրանք պետք է հավաքվեն կոնկրետ տեղեր, պետք է որոշակի հարկ վճարեն, բժշկական ստուգում անցնեն։ Փարիզն այս առումով ավելի բարոյական է, քան Երևանը»։ Այնուհետև նա անդրադարձավ քարոզարշավի օրերին իրականացվող ընտրակաշառքներին. «Երկու ուժեր ցուցակագրում են եւ կաշառքներ խոստանում: Մեկը ներկայանում է իշխանություն, մյուսը՝ ընդդիմություն»: Պատգամավորի թեկնածու Հրանտ Բագրատյանն այսօր նաեւ նշեց, որ իրենք ազատ տնտեսություն, ազատ ընտրություն եւ ազատ մարդ են ցանկանում տեսնել:
